Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԱՅՎԱԶՅԱՆ

Գեղանկարիչ, գրաֆիկ

15 մայիս, 1915 - 14 հունվար, 1999

Ծնվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Փոռ գյուղում: 1934թ. եղել է ազատ ունկնդիր Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Նրա ուսուցիչներն են եղել Ստեփան Աղաջանյանը, Սուրեն Ստեփանյանը, Արա Սարգսյանը: 1940-46թթ մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1948-50թթ աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում: Աշխատել է լինոփորագրության, օֆորտի, գեղանկարչության բնագավառներում: Հեղինակ Է միջնադարյան հայկական ճարտարապետական կոթողների, հայկական բնությունը ներկայացնող գրաֆիկական շարքերի, կենցաղային, անիմալիստական պատկերների, երփնագիր նատյուրմորտների, բնանկարների: Ստեղծագործության սկզբնական շրջանում իրականությունը պատկերել է առավել մանրամասն: Հետագայում ձգտել Է ձևերի պարզեցման և ընդհանրացման: Եղել է առաջինը, ով խորհրդահայ գրաֆիկայի մեջ ներմուծել է անիմալիստական ժանրը: Նկարչի ստեղծագործության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում մերկ մարմնի պատկերումը, որին հայ գրաֆիկները հազվադեպ են անդրադարձել: Գործերից են` «Նորք» (1953թ.), «Սանահին» (1958թ.), «Հիդրոէլեկտրակայանի շինարարությունում» (1959թ.), «Անիմալիստական սյուիտ» (1959թ.), «Տալլին. Մեծ Հերմանի աշտարակը» (1965թ.), «Նկարիչ Վրույր Գալստյանի դիմանկարը» (1967թ.), «Օհանավանք, 13-րդ դար» (1969թ.), «Ձմեռ» (1969թ.), «Փահլավունի իշխանների զինանիշը. 12-րդ դար» (1972թ.), «Էջմիածնի տաճարը» (1973թ.) և այլն: Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, 1967թ.` արվեստի վաստակավոր գործչի կոչումներին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար