Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԱԹԱՆՅԱՆ

Գեղանկարիչ, քանդակագործ

Ծնվել է 1960թ. դեկտեմբերի 8-ին, Երևանում: Գեղանկարիչ Վլադիմիր Աթանյանի որդին է: 1982թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հեղինակել է «Կրկես» (1980թ.), «Հեքիաթ» (1982թ.), «Թատրոն» (1983թ., շարք), «Երկուսը» (1986թ.), «Հոգիներ կանչողները» (1982թ.) գեղանկարները, գեղարվեստական ձևավորումներ: 1980-2006թթ անընդմեջ մասնակցել է խմբակային ցուցահանդեսների և ունեցել է անհատական ցուցահանդեսներ Սիրիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում, Հունաստանում, Հայաստանում: 1980-88թթ համահեղինակ է Հայաստանում «Մոսկվա» կինոթատրոնի, «Անի» և «Դվին» հյուրանոցների ինտերիերի և էքստերիերի գեղարվեստական ձևավորումների: 1980թ. Մոսկվայում մասնակցել է ցուցահանդեսի` նվիրված Խորհրդային Միության Երիտասարդության 60-ամյակին, որտեղ շահել է 1-ին մրցանակ: Արժանացել է այլ մրցանակների: 1995թ-ից Աֆրիկայի նկարիչների ընկերակցության անդամ է, 2000թ-ից` ՀՀ մշակույթի աջակցման և ռազմավարության հայկական կենտրոնի նախագահը: