
Ստեփան Զելինսկի
Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Սարգիս Բալասանյան
Կոմպոզիտոր

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Բաք Քարթալյան
Դերասան

Բագրատ Հովհաննիսյան
Կինոռեժիսոր

Երվանդ Արզումանյան
Դերասան

Ազատ Գասպարյան
Դերասան, ասմունքող

Զավեն Աբրահամյան
Դերասան

Մարիամ Գրիգորյան
Դերասանուհի

Փոլ Կարմիրյան
Պարող, պարուսույց
ՎԼԱԴԻՄԻՐ ԱԹԱՆՅԱՆ

Ծնվել է 1940թ. մայիսի 4-ին, Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հեղինակել է հաստոցաշինական շենքերի ներքին ձևավորումներ (խճանկարներ, խեցեգործ, հարթաքանդակներ, գոբելեններ և այլն)` Երևանի «Դվին» (1978թ., ՀՀ Պետական մրցանակ` 1979թ.), «Անի» (1986թ.) հյուրանոցներում, «Մոսկվա» կինոթատրոնում (1985-86թթ) և այլն: Գործերից են նաև` «Թարգմանչաց տոն» (որմնանկարի էսքիզ, 1982թ.), «Վարդ» (շատրվան, 1980-81թթ), «12 եղանակ» (խճանկար, 1983թ.), «Հաղթանակ» (հարթաքանդակ, 1984-85թթ, բոլորը` Երևանում) և այլն: 1990թ-ից պրոֆեսոր է: 1992թ. Լոս Անջելեսում ստեղծել է «Աթանյան արվեստի կենտրոն»-ը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1987թ.), Լոս Անջելեսում (1991թ., 2000թ.): 1990թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: