Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

23 մայիս, 1915 - 18 հունվար, 1977

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1937թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1938թ.` Լենինգրադի գեղարվեստամանկավարժական ուսումնարանը: 1940-43թթ դասավանդել է Լենինականի Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: 1943-45թթ որպես ձեավորող նկարիչ աշխատել է Լենինականի Ն.Կրուպսկայայի անվան, 1945-46թթ` Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոններում: Ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում: Ձևավորել և նկարազարդել է մոտ 300 գիրք, աշխատակցել տարբեր պարբերականների: Նկարչին բնորոշ են ստեղծագործական վառ երևակայությունն ու գեղարվեստական հնարքների բազմազանությունը: Լավագույն գործերից են` «Հին Լենինական» (1958թ.), «Իմ հեքիաթը» (1959թ.), «Դրսում ձմեռ Է» (1964թ.) գեղանկարները, «Երգ» (1969թ.), «Սեդա» (1970թ., երկուսն էլ` փայտ) քանդակները, «Նկարիչ Ռաֆայել Շիշմանյանի դիմանկարը» (1960թ.), «Աշուն» (1975թ.) գրաֆիկական թերթերը, Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1948-50թթ), «Պույ-պույ մուկիկը» (1974թ.), Պ.Սևակի «Եղիցի լույս» (1969թ.) գրքային ձևավորումները, «Ինքնանկար» (1959թ.), «Չիկ Տամատյան» (1960թ.), «Սուրեն Չիլինգարյան» (1960թ.) ընկերական շարժերը, Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» բեմանկարները (1963թ., Երևանի Գ.Սունդուկյանի անվան և Մոսկվայի Ս.Երմոլովայի անվան թատրոններում): 1943թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար