
Ռուբեն Զարդարյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան
Ճարտարապետ

Գուրգեն Հարությունյան
Դերասան

Հոբոս Ապեր
Մանկագիր, բանաստեղծ

Մայրանուշ Պարոնիկյան
Դերասանուհի

Ռոբերտ Նալբանդյան
Բեմանկարիչ

Հովակ Գալոյան
Դերասան

Բակուր
Արձակագիր

Գևորգ Կակոսյան
Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան
Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան
Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան
Կինոռեժիսոր
ՀՐԱՉՅԱ ՌՈՒԽԿՅԱՆ

20 ապրիլ, 1915 - 28 նոյեմբեր, 1992
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Սովորել է տեղի գեղարվեստի դպրոցում: 1935թ. ավարտել է Երևանի գեղարդ տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1941թ.` Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: Ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում: Ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ: Ճանաչվել է որպես Սայաթ-Նովայի դիմանկարի ստեղծող` «Սայաթ-Նովա» (1945թ., կավճաներկ, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի մրցույթի 1-ին մրցանակ): Ուշագրավ է նկարչի «Բույլ հանճարաց» դիմանկարների շարքը` «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Կոմիտաս» (1946-79թթ), «Վիկտոր Համբարձումյան» (1980թ.): Պատկերել է Ստեփան Շահումյանին (այդ թվում` Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի տուֆակերտ հուշարձանի խճանկարը, 1986թ.), Խաչատուր Աբովյանին («Հավերժի ուղևորը», 1948թ., կավճաներկ, Տարտուի համալսարան), Հովհաննես Թումանյանին (1969թ., խճանկար ժայռի վրա, Ալավերդի), Սուրեն Սպանդարյանին (1980թ., կավճաներկ) և այլն: Հեղինակ է նաև «2000 տարեկան սոսին Արցախում» (1983թ.) պատկերի և «Ինքնանկարի» (1984թ., երկուսն էլ` կավճաներկ): Գրել և նկարազարդել է «Քսան տարի վարպետի հետ» (1975թ.) հուշապատումը` նվիրված Ավետիք Իսահակյանին, և ճեպանկարների շարքը` բանաստեղծի քառատողերով (1975թ.): 1983թ. Ստեփանակերտում հիմնադրել է գեղարվեստի դպրոց, որին նվիրել է 60 գործ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում: Գործերից պահվում են մի շարք երկրների, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարաններում, ՀԱՊ-ում, մասնավոր հավաքածուներում: 1985թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: