Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Գեղանկարիչ

23 հունիս, 1927 - 12 հուլիս, 2007

Ծնվել է Երևանում: 1945թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1951թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1961թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում (1981թ-ից` պրոֆեսոր): 1982-87թթ եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: Անդրադարձել է Հայոց Մեծ եղեռնի և հայ ժողովրդի պատմական անցյալի թեմաներին` «Վերջին գիշերը: Կոմիտաս» (1956թ.), «Կոմիտաս, 1915 թվական, ապրիլ» (1965թ.), «Սարդարապատի հերոսամարտը» եռապատկեր (1977թ.): Նկարչի արվեստում առանցքային է ժամանակակից մարդու թեման` «Գարունը լեռներում» (1960թ.), «Զարթոնք» (1963թ.) և այլն, որոնց բնորոշ են վառ գունապատկերը, անհատականացված կերպարները, զգացմունքային հագեցվածությունը: «Իմ ժամանակակիցը» նկարաշարում ներառված են` «Իմ քաղաքում» (1967թ.), «Խաղաղ երկնքի տակ», «Արևածագից առաջ» (1971թ., երկուսն էլ` ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1976թ.), «Խաչմերուկ» (1975թ.), «Վերադարձ» (1985, ՌԴ նկարիչների միության 2-րդ մրցանակ` 1995թ.), «Եվա» (1996-97թթ,) և այլն: Հեղինակել է նաև Պարույր Սևակին նվիրված մեծադիր որմնանկարը (1986թ.), դիմանկարները` Պարույր Սևակին նվիրված նկարաշարը (1964-74թթ) և «Անհանգիստ գիշեր» («Պարույր Սևակ», 1985թ.), «Առնո Բաբաջանյան» (1961թ.), «Իմ դուստրերը», «Անտունի» (1969թ.), «Ինքնանկար» (1978թ.), նատյուրմորտներ ու բնանկարներ` «Նատյուրմորտ, փշեր», «Սպիտակ ծառեր» (1976թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Էջմիածնում (1961թ.), Կիրովականում (1961թ.), Տիրանայում (1961թ.), Երևանում, Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Լենինգրադում, Ռիգայում, Լեհաստանում (1979-82թթ): 1965թ-ից ակտիվորեն մասնակցել է Հայոց Մեծ եղեռնի ճանաչման, Արցախի հիմնահարցի լուծման, 1988-96թթ` Հայաստանի անկախության կայացման գործընթացներին: Երևանում հիմնադրել է «Վերածնունդ» բարեգործական կազմակերպությունը (1989-2005թթ): 1985-90թթ եղել է ՀԽՍՀ, 1991-95թթ` ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1983թ-ից եղել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ: 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1977թ.` ժողովրդական նկարչի կոչումներին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար