ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Դերասան, տիկնիկավար

Ծնվել է 1960թ. փետրվարի 3-ին, ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում: 1967-77թթ սովորել է Դսեղի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, 1976-78թթ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում: 1978-79թթ աշխատել է Վանաձորի քիմիական գործարանում, 1981-83թթ` Երևանի ավտոդողերի գործարանում: 1983-87թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դերասանական բաժնում և ստացել է դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտություն: 1987թ-ից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` որպես տիկնիկավար-դերասան: 1988-89թթ թատրոնին զուգահեռ աշխատել է «Թատրոն անիվների վրա» շրջիկ թատերախմբում: 1988-95թթ Հայաստանի ազգային հեռուստաընկերությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», 1988-92թթ` «Ճանապարհներ» հաղորդաշարերը: 1992թ-ից աշխատում է նաև «Ունիմա» տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնում` որպես դերասան: Ունեցել է շուրջ 100 դերակատարումներ մի շարք ներկայացումներում, որոնցից են` Հ.Թումանյանի «Պոչատ աղվեսը», «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ», «Շունն ու կատուն», «Խոսող ձուկը», «Հայի բախտ», «Սուտլիկ որսկանը» (Պոչատ աղվես, Մունետիկ, Սպասավոր, Վեզիր, Ատաղձագործ, Կատու, Խոսող ձուկ, Տղա, Անխելք մարդ, Հադի-Հուդի), Ռ.Մարուխյանի «Ամենից լավ տունը» (Խլուրդ, Արջուկ), Ս.Զորյանի «Կարմիր արագիլը» (Ջուր վաճառող տղա), Ա.Պուշկինի «Ոսկե ձկնիկը» (Սկոմորոխ), Վ.Այգեկցու «Դում-դում իմաստունը և անգետները» (Դում-դում իմաստուն), Մ.Գորկու «Ճնճղուկը» (Վարող դերասան, Հայր ճնճղուկ), Վոլկովի «Բեթղեհեմի աստղի տակ» (Քաղաքացի, Գյուղացի, Հովիվ, Մոգ), Ս.Գասպարյանի «Ճանապարհային արկածներ» (Գայլ), Ղ.Աղայանի «Անահիտ» (Հեքիաթասաց), Վ.Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» (Ոսկերիչ, Բժիշկ), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Ծերունի, Մունետիկ), Ա.Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» (Օձ), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Շերիֆ փաշա), Գ.Մահարու «Ծաղկած փշալարեր» (Բժիշկ) և այլն: Նկարահանվել է «Ընտրություն» (2000թ.), «Կիկոսի մահը» (2008թ.), «Մոսկվիչ` իմ սեր» (2012թ.), «Հատուկ բաժին-18» (2013թ.), «Հյուսիս-Հարավ» (2015թ.) ֆիլմերում: Մասնակցել է բազմաթիվ փառատոների, հյուրախաղերով հանդես եկել մի շարք երկրներում`  Լատվիա, Իրան, Ռուսաստան, Բելոռուս, Բուլղարիա, Հնդկաստան, ԱՄՆ: 2006թ. արժանացել է «Ունիմա» տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի պատվոգրի, 2011թ.` ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար