Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1970թ. դեկտեմբերի 22-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 2 միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցները: 1985-89թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` Յուրի Պողոսյանի դասարանում: 1989-96թթ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Արա Բոգդանյանի և Արտաշես Մկրտչյանի դասարաններում` ավարտելով նաև ասպիրանտուրան սոլո-ջութակահար և կամերային անսամբլ մասնագիտություններով: 1991թ. դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ հիմնադրել է «Սերենադ» կամերային նվագախումբը, որի կազմով մասանկցել է բազմաթիվ փառատոների, շրջագայել եվրոպական մի շարք քաղաքներով: 1990-ականների սկզբին բաս-կիթառահար Վահագն Պապայանի հետ համատեղ հիմնել է ռոք խումբ, որը հետագայում անվանվել է «Օկսենհեմ», որի կազմում այսօր նվագում է: 1994-96թթ մասնակցել է «Գաուդեամուս» երաժշտական փառատոներին: 1992թ-ից աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում` որպես առաջին ջութակահար: 1997թ-ից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում: 1995թ. Իտալիայում «Սերենադ» նվագախմբի կազմով մասնակցել է երաժշտական մրցույթ-փառատոնի և արժանացել մրցանակի: 2013թ. Արմեն Թորոսյանի, Սոնա Ազարյանի և Վահան Գրիգորյանի հետ համատեղ հիմնել է Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը: Նույն թվականին Գյումրիում, եռյակի կազմով մասնակցել է «Վերածնունդ» երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է Գրան Պրի մրցանակի: Համագործակցել է մի շարք հանրահայտ երաժիշտների և երգիչների հետ, մասնակցել բազմաթիվ դասական և ռոք փառատոների: