Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Արարատ Այվազյան

Բանաստեղծ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ՔՆԱՐԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դերասանուհի, հաղորդավար

Ծնվել է 1988թ. մարտի 2-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցը, 2008թ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը` Արմեն Էլբակյանի արվեստանոցը: Սովորելուն զուգահեռ աշխատել է Երևանի Է.Էլբակյանի անվան թատրոնում` որպես դերասանուհի: 2011թ-ից Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցում ղեկավարել է թատրոնի խորացված ուսուցումը: Խաղացել է Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», Գ.Սունդուկյանի «Պեպո», Ա.Վասիլևի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են», Է.Էլբակյան կրտսերի «Ու պահը լռեց…», «Չեմ խոստանում ծիծաղել», «Անտառային հեքիաթ» ներկայացումներում: Գեղարվեստի դպրոցում բեմադրել է «Ձմեռային հեքիաթ», «Արևը», Մատների թատրոն` «Պարային պոպուրի», Ստվարաթղթե թատրոն` «Էմալե պրոֆիլը ձեր», «Կիկոսի մահը», «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են», «Նարինջներ», «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը», «Կրեպի վերջին ժապավենը», «Մահվան տեսիլ», «Աստված ինչու՞ համար», «Շշնջացող ավերակներ», «Մարդու կյանքը», «Պատից այն կողմ», «Մաքրություն, տանջանք և հասունություն», «Կինը», «Ֆիրսի մահը», «Վերջ բռնությանը», «Չարենց» ներկայացումները: Խաղացել է ֆիլմերում և նկարահանվել սոցիալական գովազդներում` «Աշխատանքը յուրաքանչյուրի իրավունքն է», «Ընդհատենք բռնության շղթան», «Շրջվիր դու մենակ չես», «Չեզոք գոտի»: 2013թ-ից սովորել է Երևանի պետական համալսարանի «Մասս Մեդիա» գիտակրթական կենտրոնի հաղորդավարական գործ բաժնում: 2015թ-ից աշխատում է «ATV» հեռուստատեսությունում` որպես «Այսօր» լրատվական ծրագրի մեկնաբան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար