Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՆՆԱ ՆՇԱՆՅԱՆ

Օպերային երգչուհի

Աննա Փափազյան

Ծնվել է 1931թ. դեկտեմբերի 12-ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: 1945թ. առաջին անգամ բեմ է բարձրացել Եգիպտոսում` «Անուշ» օպերայում կատարելով Անուշի դերը: Ավարտել է տեղի Գալուստյան ազգային նախակրթական վարժարանը: Երկու տարի հաճախել է դասընթացների իտալացի պրոֆեսոր Պոջոլինոյի մոտ, ապա սովորել ֆրանսիացի օպերային երգչուհի Մադլեն Սուրոնի մոտ: 1952թ. առաջին անգամ ժամանել է Երևան և հանդես եկել համերգային ծրագրով: 1959թ. Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երևան և նույն թվականից աշխատել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգչուհի: 1963թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` կամերայի և օպերային երգչուհի որակավորումով: Հանդես է եկել բազմաթիվ օպերային դերերգերով` Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխանուհի Աննա), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա) և այլն: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք հայտնի բեմերում: Կատարել է նաև Մոցարտի, Մասինիի, Բիզեի, Վերդիի, Մուսորսկու և այլ հայտնիների ստեղծագործություններից: Հյուրախաղերով եղել է Սովետական Միության, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբաբանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Սիրիայի մի շարք քաղաքներում: 1964թ. նկարահանվել է Հ.Ղափլանյանի «Քաղաքավարության կանոնները» կինոնկարում: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1977թ.` ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգրի: 1980թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը և արժանացել մի շարք ամերիկյան պարգևների և մրցանակների, այդ թվում` «Famous Opera Singer» կոչման: 2013թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար