ԵԼԵՆԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1984թ. հուլիսի 2-ին, Երևանում: 2001-07թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինսիտուտի ռեժիուսուրա բաժնում` Հրաչյա Գասպարյանի արվեստանցում: 2004թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես սցենարի հեղինակ: 2007թ. հանդիսացել է «Ինտերֆեյս» հաղորդման համահեղինակն ու վարողը: Հանրային հեռուստաընկերության պատվերով նկարահանել է «Որբերը» (2008թ.), «Աննա» (2010թ.), «Գեներալի աղջիկը» (2012թ.), «Քույրը» (2013թ.) հեռուստասերիալները, «Մեր գյուղը (2013թ.), «ԱԻՆ 911» (2014թ.) 16 մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմերը, «Անավարտ թռիչք» (2015թ.) գեղարվետսական ֆիլմը: 2014թ. «Մեր գյուղը» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե Ծիրան», «Կին» և Կանադայի «Նուռ» միջազգային կինոփառատոներին: Վերջինիս ժամանակ արժանացել է երկու մրցանակի` «Տարվա լավագույն ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար