Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սալվարդ գյուղում: 1975թ. ավարտել է Լենինգրադի Ի.Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան: Նույն թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1975թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: 1995թ-ից ՌԴ գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր է, 1976թ-ից` Հայաստանի նկարիչների միության անդամ: 1977-79թթ եղել է ԽՍՀՄ նկարիչների միության թոշակառու: 1989թ-ից ղեկավարում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցը: 1989-2002թթ եղել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչը, 2002-15թթ` Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը: 2006թ-ից Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պիոտրովսկի ակադեմիայի անդամ է, 2014թ-ից` Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչը: Աշխատանքները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սիրիայի, Իսպանիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Ստեղծագործել է բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի ժանրերում: Գործերից են`«Աննայի դիմանկարը» (1982թ.), «Ծաղիկներով կինը» (1984թ.), «Լռություն» (1985թ.), «Պարտեզում» (1990թ.), «Ամառ» (1991թ.), «Ճոճանակ» (1992թ.), «Ընթրիք բնության գրկում» (1992թ.), «Աշնան բանաձևը» (1994թ.), «Լուսինեի դիմանկարը» (1995թ.), «Երկնագույն ռապսոդիա» (1997թ.), «Կինն ինտերիերում» (1997թ.), «Մտորում» (1999թ.), «Գառնիի ձորում» (2003թ.), «Նատյուրմորտ» (2005թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Սերբիայում: 1986թ. պարգևատրվել է ԽՍՀՄ աշխատանքային արիության շքանշանով, 2005թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, Ակսել Բակունցի անվան մեդալներով, արժանացել է Սիսիան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման: 2006թ-ից Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի և գիտությունների Պետրովյան ակադեմիայի իսկական անդամ է: 2007թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 2008թ.` Ֆրանսիայի մշակույթի և գրականության ասպետի շքանշանի, 2009թ.` Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալի, 2006թ. Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2014թ.` ժողովրդական նկարչի կոչումներին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար