Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱԼԼԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասանուհի

Ալինա Հովհաննիսյան

Ծնվել է 1947թ. նոյեմբերի 21-ին, Ստեփանավանում: Դերասան Սուրեն Հովհաննիսյանի դուստրն է: 1966թ. ավարտել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ` Կիմ Արզումանյանի արվեստանոց, որտեղ սովորել է 2 տարի և վերադարձել Կիրովական: Ուսման տարիներից խաղացել է թատրոնում: Կերտել է դերեր «Ռոմեո Ջուլիետ և խավարը», «Լոռվա ձոր» ներկայացումներում: 1971-75թթ սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: 1973թ-ից աշխատում է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Թատրոնում կերտել է ավելի քան 70 դեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Գ.Սունդուկյանի «Ամուսիններ» (Հեղինե, Էլիզ), Դիքենսի «Դավիդ Կոպերֆիլդ» (Կլարա), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Անուշ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (Կարինկինա), Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» (Աղուն), Ա.Քալանթարյանի «Վաճառքի ենթական չէ» (Եվա), Ա.Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ» (Բավական) և այլն: Արժանացել է մի շարք պատվոգրերի, ՀԹԳՄ և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ոսկե մեդալների, 2003թ.` Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակի: 2005թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010թ.՝ «Թատերական Լոռի» մրցանակի, 2011թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության «Արտիստ» մրցանակի, 2017թ.՝ ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար