Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ԼԱՐԻՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1993թ. ապրիլի 5-ին, Երևանում: 2000-10թթ սովորել է Երևանի Հ.Հայրապետյանի անվան թիվ 78 միջնակարգ դպրոցում: 5 տարեկանից նվագել է դաշնամուր: 6 տարեկանում ընդունվել է Երևանի Է.Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին: 2003թ. նվագելով նվագախմբի հետ, որպես մենակատար, մուտք է գործել երաժշտության աշխարհ: Հենց այդ թվականին էլ ընդունվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: 2007-10թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 2010-14թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Մասնակցել է բազմաթիվ համերգների և մրցույթների և արժանացել առաջատար մրցանակների: Է.Խաչատրյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին, 2012թ. Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 4-րդ մրցույթ-փառատոնում` 1-ին մրցանակին: 2013թ. Գերմանիայի Հալենբուրգ քաղաքում մասնակցել է «Երիտասարդ դասականներ» 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնին: 2014թ-ից սովորում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի կոնսերվատորիայի մագիստրատուրայում: 2015թ. Շվեյցարիայի Ռայնաու քաղաքում մասնակցել է «Երիտասարդ դասականներ» 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնին: Բազմաթիվ hամերգներով և մրցույթներով հանդես է եկել Գերմանիայի, Շվեյցարիայի և Հայաստանի մի շարք քաղաքներում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար