Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

10 սեպտեմբեր, 1949 - 8 հունվար, 2017

Ծնվել է Թբիլիսիում: 1966թ. ավարտել է տեղի Հ.Թումանյանի անվան թիվ 34 դպրոցը, 1972թ.` Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը: 1972-75թթ մանկավարժ է աշխատել ՀՀ նախկին Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում: 1975թ. վերադարձել է ծննդավայր և Բ.Սեյրանյանի երաշխավորությամբ աշխատանքի անցել Վրաստանի գրողների միության «Մերանի» հրատարակչության նորաբաց հայերեն հրատարակությունների խմբագրությունում` նախ որպես սրբագրիչ, ապա` խմբագիր, հետո` ավագ խմբագիր: Զուգահեռ դասավանդել է Թբիլիսիի Ա.Պուշկինի անվան ինստիտուտի հայոց լեզվի ու գրականության ամբիոնում, ծավալել է լրագրողական ու թարգմանական գործունեություն: 1988թ-ից եղել է նաև ՎԳՄ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրը, 1994թ-ից, համատեղության կարգով՝ բաժնի վարիչ և լրագրող հանրապետական «Վրաստան» թերթում, 2003թ-ից` նաև ՀՀ Օ.Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչ, Թբիլիսիի Հայարտան խորհրդի անդամ: Անդամակցել է Վրաստանի և Հայաստանի գրողների միություններին: 40-ամյա հրատարակչական գործունեության ընթացքում նրա խմբագրությամբ, առաջաբաններով հրատարակվել է 500-ից ավելի գիրք: Հեղինակել է 30-ից ավելի գրքեր, որից 10-ը` բանաստեղծական ժողովածուներ` «Եթե իմանայիր» (1986թ.), «Միայն քեզ հետ» (1990թ.), «Անվերջ սպասում» (2003թ.), «Հարցականներ» (2005թ.), «Հոգու սպեղանի» (2007թ.), «Հոսանքն ի վեր, հոսանքն ի վար» (2008թ.), «Նժարի զույգ ափերի մեջ» (2011թ.), «Սեր և անջրպետ» (2014թ., վրացերեն, 2013թ.), «Հենց այսպես» (2014թ.), 20-ը` թարգմանական: Թարգմանել է շուրջ 90 վրացի գրողի, որոնցից են` Թամազ Ճիլաձե, Վաժա Փշավելա, Գրիգոլ Ռոբաքիձե, Ռեվազ Միշվելաձե, Արչիլ Սուլակաուրի, Գրիգոլ Աբաշիձե, Իրակլի Սամսոնաձե և այլք: Հայերենից վրացերեն է թարգմանել Սոնա Վանի, Օքրո Օքրոյանի, Վարդան Հակոբյանի, Ավիկ Դերենցի, Սամվել Մարգարյանի և այլոց երկերը: Թարգմանել է նաև ռուսերենից: 2007թ-ից եղել է «Կամուրջ» գրական-մշակութային հ/կ նախագահը: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, ուսումնասիրություններ, մտահղացումներ, գրքերի առաջաբաններ ու ծրագրեր, այդ թվում` «Թարգմանական գրականության գրադարան», «Առաջին գրքի գրադարան» մատենաշարերը: Եղել է «Շեմ» երիտասարդական գրական ակումբի հիմնադիր նախագահը: Աջակցել է նաև վիրահայ օտարագիր գրողներին` թարգմանելով ու հայերեն հրատարակելով նրանց ստեղծագործությունները: Բազմիցս Թբիլիսիի թիվ 104 դպրոցում կամ Խոջիվանքում փետրվարի 19-ին կազմակերպել և անցկացրել է «Գիրքը` լավագույն նվեր» միջոցառումը` ի նշանավորումն Հովհաննես Թումանանի ծննդյան օրվա: Գրական առաջին մրցանակը նրան շնորհվել է 1982թ., ՀԳՄ կողմից` Ն.Դումբաձեի «Խազարուլա» պատմվածքի թարգմանության համար: Մասնակցել է Հայաստան-սփյուռք բոլոր համաժողովներին, բազմաթիվ այլ խորհրդաժողովների, պոեզիայի փառատոների: Թարգմանվել է վրացերեն (երկու գրքով), անգլերեն, ռուսերեն: 2000թ. պարգևատրվել է Վրաստանի Պատվո շքանշանով, 2006թ.` ՀՀ գրողների միության «Գրական վաստակի  համար» մեդալով, 2007թ.` Վաժա Փշավելայի, 2014թ.` Նիկո Նիկոլաձեի անվան գրական մրցանակներով, 2008թ.` ՀՀ մշակույթի նախարարության, 2011թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալներով, 2012թ.` «Նարցիս» հանդեսի մրցանակով, 2014թ.` ՀՀ սփյուռքի նախարարության և Վենետիկի Մխիթարյան միաբանության «Հակոբ Մեղապարտ» մեդալով: 2010թ-ից եղել է վրաց մշակույթի դեսպանը: 2015թ. դարձել է Աննա Կալանդաձեի անվան մրցանակի դափնեկիր: Մահացել է Թբիլիսիում, թաղված է տեղի Խոջիվանքի հայկական պանթեոնում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար