Մանվել Ջախջախյան

Բառարանագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գևորգ Տիգրանով

Երաժշտագետ

Մարտին Քարամյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ադիբեկ Գրիգորյան

Քանդակագործ

Պարույր Մուրադյան

Հայագետ, աղբյուրագետ

Ֆրեդ Աֆրիկյան

Ճարտարապետ

Համլետ Խաչատրյան

Ճարտարապետ

Մանիկ Աճեմյան

Բանաստեղծ

Ռուզան Վիթ

Դերասանուհի

Ռոբերտ Մարտիրոսյան

Հաղորդավար, սցենարիստ

 

 

 

 

ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶ

Բանաստեղծ

5 սեպտեմբեր, 1840 - 24 դեկտեմբեր, 1907

Սմբատ Շահազիզյանց

Ծնվել է ՀՀ Աշտարակ քաղաքում: Եղել է հայ նոր պոեզիայի հիմնադիրներից։ 1860թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1862թ.՝ կից լիցեյը։ 1862թ. նշանակվել է ճեմարանի նախակրթարանի ուսուցիչ և վերակացու։ 1867թ., Պետերբուրգի համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, ստացել է «արևելյան լեզուների թեկնածուի» գիտական աստիճան։ 1873թ. ստանձնել է ճեմարանի կրտսեր և ավագ խմբերի հայոց լեզվի ուսուցչի պաշտոնը։ 1897թ., Լազարյան ճեմարանում 35 տարի պաշտոնավարելուց հետո, անցել է հանգստի։ Նրա առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1859թ. «Ճռաքաղ» ամսագրում։ 1860թ. Մոսկվայում հրատարակվել է նրա «Ազատության ժամեր» գրաբար և աշխարհաբար բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որն ամփոփում է բնության, սիրո, հայրենասիրության, պատմական հերոսներին նվիրված երգեր։ Բանաստեղծի ստեղծագործական կյանքը սերտորեն կապված է «Հյուսիսափայլ»-ի հետ (աշխատակցել է 1861թ-ից մինչև ամսագրի դադարելը), որի առաջավոր գաղափարների ազդեցությամբ հասունացել է գրողը։ 1865թ. լույս է տեսել նրա գեղարվեստական ստեղծագործությունների երկրորդ գիրքը՝ «Լեռնի վիշտը» խորագրով։ Այստեղ, համանուն պոեմից բացի, զետեղված են նաև բանաստեղծություններ, որոնցում հասարակական-քաղաքական գաղափարները շատ ցայտուն են արտահայտվում։ Հեղինակը բողոքում է սոցիալական ճնշման դեմ («Ազգային վիճակ», 1861թ.), ծառանում ընդդեմ ամեն տեսակի բռնակալության («Բռնավոր սուլթան», 1864թ.), ձոներգում է Զեյթունի հերոսամարտերը («Եզվիտներ և Զեյթուն», 1864թ.), արտահայտում է սեր հայրենիքի, հայրենի բնաշխարհի հանդեպ («Գիշեր», 1861թ.)։ Հանրահայտ է նրա «Երազ» (1864թ.) բանաստեղծությունը՝ հայ քնարերգության գոհարներից մեկը, որը վերածված է երգի։ «Լևոնի վիշտը» պոեմը, որ հեղինակն անվանել է «ժամանակակից վեպք», գրողի գլուխգործոցն է՝ կառուցված անհատ հերոսի ու հասարակության բախման վրա։ Այստեղ ավելի պարզորոշ են երևում բանաստեղծի աշխարհայացքն ու ստեղծագործական որոնումները։ Կերտել է ժողովրդի լուսավորության հարցերով խորապես ապրող, կյանքը վերափոխել ցանկացող հերոսի հավաքական կերպարը։ 1892թ. տոնվել է բանաստեղծի գրական-մանկավարժական գործունեության 30-ամյակը։ Այդ առիթով արտասանված ճառերը, տպագրված հոդվածները, ինչպես նաև 1870-ական թվականներին գրած իր յոթ բանաստեղծությունները հրատարակել է 1893թ.՝ «Հոբելյանի տարեդարձ» ժողովածուում։ Սրանից ստացված գումարը նա տրամադրել է «հասարակաց օգտին»՝ 1893թ. հիմնադրելով «Աբովյան-Նազարյան» ֆոնդը, որից օգտվել են հայ կարիքավոր գրողները։ 1898-99թթ Մոսկվայում ստեղծել ու գլխավորել է մի «մասնախումբ», որը կազմակերպել է Արևմտյան Հայաստանում համիդյան կոտորածներից որբացած հայ երեխաների խնամքի ու կրթության գործը։ Նրա գրական ժառանգության մեջ իր ուրույն տեղն ունի հրապարակախոսությունը։ Ինչպես պոեզիայում, այնպես էլ այստեղ բանաստեղծն արձագանքել է ժամանակի հրատապ հարցերին։ Պաշտպանել է նոր զարգացող աշխարհաբարի իրավունքները՝ պայքարելով կղերապահպանողական հայացքների դեմ («Հրապարակախոս ձայն», 1881թ.), քննադատել է ուսուցման ու դաստիարակության հին համակարգը, հանդես եկել որպես նորի, առաջավորի ջատագով («Ամառնային նամակներ», 1897թ.)։ Մերկացրել է ռուսական հայահալած քաղաքականությունը, դատապարտել բռնակալությունը («Հիշողություններ Վարդանանց տոնի առիթով», 1901թ.), պաշտպանել է ճնշված ժողովուրդների իրավունքները, համակրանքով խոսել նրանց ստեղծած հոգևոր արժեքների, մշակույթի մասին, դատապարտել եվրոպական և թուրքական կեղծավոր քաղաքականությունը («Մի քանի խոսք իմ ընթերցողներին», 1903թ.)։ Ե՛վ որպես բանաստեղծ, և՛ որպես հրապարակախոս ու մանկավարժ, նշանակալից դեր է կատարել հայ գրականության և հասարակական մտքի պատմության մեջ: Մահացել է Մոսկվայում, թաղված է տեղի հայկական պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար