Հովսեփ Կարախանյան

Հրապարակախոս

Հրաչ Երվանդ

Հրապարակագիր

Մուշեղ Սաղյան

Բեմադրիչ, բեմանկարիչ

Արմեն Աթայան

Գեղանկարիչ

Կարեն Խաչատուրով

Պատմաբան, լրագրող

Աբրահամ Ալիքյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Դայանա Տեր-Հովհաննիսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սեդա Ազնավուր

Երգչուհի, դերասանուհի

Վարդան Հակոբյան

Բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր

 

 

 

 

ՎԱՉԵ ՊԱՐՏԻԶՈՒՆԻ

Գրականագետ

15 մայիս, 1915 - 1 նոյեմբեր, 1997

Վաչե Թադևոսյան

Ծնվել է ՀՀ Ղարահամզալու (այժմ` ՀՀ Արարատի մարզի Բուրաստան) գյուղում։ 1940թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Նույն թվականից եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի դասախոս, 1951թ-ից` ամբիոնի վարիչը։ Բազմաթիվ ուսումնասիրություններ է նվիրել հայ նոր և սովետական գրականության ներկայացուցիչներին։ Գրել է «Խաչատուր Աբովյան» (1952թ.), «Մուրացան» (1956թ.), «Վահան Տերյան» (1968թ.), «Ավետիք Իսահակյանը և Վահան Տերյանը» (1975թ.) մենագրությունները։ «Գրականության ուժն ու հմայքը» (1963թ.), «Տաղանդի ուժը» (1977թ.) գրականագիտական ժողովածուներում արձագանքել է ժամանակակից գրականության մի շարք հրատապ հարցերի։ Մեծ ավանդ ունի տերյանագիտության բնագավառում։ Կազմել է Վահան Տերյանի երկերի (հ.1-4, 1972-79թթ) բնագրերը, գրել առաջաբան, ընդարձակ ծանոթագրություններ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1957թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1957թ-ից՝ պրոֆեսոր)։ 1965թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար