ՀՈՎՍԵՓ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Գրող, պատմաբան

28 մարտ, 1813 - 20 օգոստոս, 1879

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1826թ-ից կրթություն է ստացել Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: 1836թ-ից որպես ուսուցիչ պաշտոնավարել է Կ․Պոլսի Ներսիսյան դպրոցոււմ։ Իմացել է ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն և այլ լեզուներ։ 1837թ-ից շուրջ 25 տարի որպես թարգմանիչ աշխատել է օսմանյան նավատորմի մինիստրությունում՝ հասնելով փաշայության աստիճանի։ Ժամանակի լուսավորական շարժման ներկայացուցիչներից է եղել, պայքարել է հայ ժողովրդի միասնությունը ջլատող կրոնական մոլեռանդության դեմ։ Այդ դիրքերից էլ գրել է «Ագապի» (1851թ.) հայատառ թուրքերեն վեպը, որը բարձր են գնահատել Միքայել Նալբանդյանը, Հարություն Սվաճյանը և այլ առաջադեմ մտածողներ։ Վեպը մեկ դար անհայտության մեջ մնալուց հետո հրատարակվել է 1953թ. (վերահրատարակվել է 1979թ.)։ Այնուհետև տպագրվել են գրողի «Շատախոսը» (1852թ.) գեղարվեստական ստեղծագործությունը, «Նապոլեոն Բոնապարտի պատմությունը» (1855-56թթ, մաս 1-6) աշխատությունը (դարձյալ հայատառ թուրքերեն), «Սահմանադրական ճշմարտություններ և անոնց պարտավորությունները» (1863թ., հեյերեն) և «Արևելյան պատերազմի պատմությունը» (1871թ.) գրքերը։ Խմբագրել է հայատառ թուրքերեն «Մեճմուսփ հավատիս» (1852-72թթ), ինչպես նաև «Թերճըմանը էֆքիար» պարբերականները։ Թարգմանել է Լը Սաժի «Կաղ Սատանան» վեպը։ Մահացել է Կոստանդնուպոլսում: