
Քրիստափոր Հուսիկյանց
Գեղանկարիչ, ճարտարապետ

Ատրպետ
Արձակագիր

Աշոտ Աբրահամյան
Պատմաբան, աղբյուրագետ

Անժիկ Հակոբյան
Արձակագիր, թարգմանիչ

Ռաֆայել Աթոյան
Գեղանկարիչ, դերասան

Մարտին Երիցյան
Ջութակահար, վինագործ

Ալֆոնսո Ավանեսյան
Գեղանկարիչ

Ալբերտ Հովսեփյան
Գեղանկարիչ

Սերգեյ Մուրադյան
Գրաքննադատ

Գևորգ Մարտիրոսյան
Դերասան

Վահագն Գալստյան
Դերասան
ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔՍԵԹ-ԲԵԿ

26 սեպտեմբեր, 1890 - 3 սեպտեմբեր, 1963
Ծնվել է Թիֆլիսում: 1908թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը, 1913թ.` Օդեսայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1913-21թթ աշխատել է Թիֆլիսի տարբեր ուսումնական հաստատություններում, հնագիտական ու ազգագրական ընկերություններում։ 1922թ-ից եղել է Թիֆլիսի համալսարանի հայկական բանասիրության ամբիոնի դոցենտ, ապա` անփաիոխ վարիչը։ Հայագիտական ու վրացագիտական առարկաներ է դասավանդել Թիֆլիսի, Բաքվի, Երևանի համալսարաններում ու ինստիտուտներում, մասնակցել է հնագիտական գիտարշավների։ 1913թ-ից աշխատակցել է Նիկողայոս Մառի խմբագրած «Խրիստիյսնսկի Վոստոկ» հանդեսին։ Հրապարակել է բազմաթիվ աշխատություններ, հոդվածներ հայերեն, վրացերեն, ռուսերեն լեզուներով։ Նշանավոր է «Վարդապետք Հայոց Հյուսիսային Կողմանց» (1928թ.) երկը, որում քննել է 11-13-րդ դարերի հայ-վրացական պատմական, մշակութային ու մատենագրական հարաբերությունները։ 1941թ. հրատարակել է «Հայոց հին գրականության պատմություն» ձեռնարկը։ Հայագիտության կարևոր նվաճումներից է «Վրաց աղբյուրները Հայաստանի ու հայերի մասին» (հ.1-3, 1934-55թթ) աշխատությունը, որում վրացական աղբյուրներից քաղվածո բնագրերի թարգմանությունն ուղեկցվում է պատմաբանասիրական, աղբյուրագիտական ծանոթագրություններով և այլն։ Կատարել է նաև բնագրական հրապարակումներ, որոնցից առավել նշանակալի են Գրիգոր Պարթևի «Վարքի», Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» և Ստեփանոս Օրբելյանի «Պատմության» ընդարձակ հատվածի 13-րդ դարի վրացական թարգմանությունների հետազոտությունն ու տպագրությունը։ Ուսումնասիրել է Թիֆլիսի շրջակայքի հայկական հնությունները, Արմազիի, Թռեղքի, Սևանի, Գարենլայի պատմաճարտարապետական հուշարձանները։ Խոշոր ծառայություն է մատուցել կովկասագիտությանը «Մեգալիթյան մշակույթը Վրաստանում» (1938թ.), «Վրաստանի պատմության գրավոր աղբյուրների հրապարակումները» (1942թ.) և «Մեգալիթյան մշակույթը Վրաստանում և նրա վերապրուկները Ռուսթավելու դարաշրջանում» (1943թ.) արժեքավոր աշխատություններով։ Զբաղվել է նաև հայ ու վրաց գրականությունների պատմությամբ, կատարել թարգմանություններ հայերենից վրացերեն և հակառակը։ 1945թ-ից եղել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ։ Մահացել է Թբիլիսիում: