
Զաքարիա Կապրուշյան
Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան
Բեմադրիչ, դերասան

Լևոն Խանսանամյան
Արձակագիր

Շուշանիկ Կուրղինյան
Բանաստեղծ

Լյուբով Վոյնովա-Շիկանյան
Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց
Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան
Գեղանկարիչ

Աշոտ Սուքիասյան
Լեզվաբան

Հովհաննես Շարամբեյան
Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան
Դերասան, պրոդյուսեր
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Էդմոնդ Կոտալազյան
Ծնվել է 1935թ. մայիսի 13-ին, Բեյրութում: 1958թ. ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, 1973թ.` Բոստոնի «Նորթ Հիսթըրն» և Դետրոյթի «Ուեյն Սթեյթ» համալսարանները: 1954-58թթ եղել է Բեյրութի «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիրը, 1959-67թթ` Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետը, 1967-72թթ` Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրենը, «Պայքար» գրական եռամսյա հանդեսի և «Արմինիըն Միստըր Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, 1971թ-ից` Մոնրեալի «Ապագայ» շաբաթաթերթի, 1986թ-ից` Նյու Յորքի «Արարատ» (անգլերեն) հանդեսի, 1991թ-ից` Երևանի «Ազգ» օրաթերթի, 2006թ-ից` Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից և գլխավոր աշխատակիցներից: 1972-97թթ եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետը, 1973թ-ից` Դետրոյթի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրենը, 1994-97թթ` ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետը, 1997թ-ից` փոխատենապետը: Հեղինակել է «Կեանք ու Երազ Հայաստան» (1964թ.), «Գրական-գեղարուեստական սեւեռումներ» (1988թ.), «Դիմանկարներ և դիմաստվերներ» (անգլերեն, 1995թ.) գրականագիտական ուսումնասիրությունները, «Պատմությունը ընթացքի մեջ» (անգլերեն, 1999թ.), «Դիտումներ եւ դատումներ» (2006թ.) գրքերը: Հայաստանի գրողների միության, 2008թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արտասահմայան անդամ է: 1988թ. արժանացել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման, 1989թ.` Հայ եկեղեցու «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ», 1991թ.` Հայաստանի ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» շքանշանների, 2009թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: