
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԳԱՌՆԻԿ ԱԴԴԱՐՅԱՆ

23 մարտ, 1925 - 30 նոյեմբեր, 1986
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Ավարտել է Հալեպի ֆրանսիական վարժարանը: 1942թ-ից բնակվել է Բեյրութում։ Աշխատակցել է սփյուռքի թերթերին ու հանդեսներին, խմբագրել է «Մեր նշանաբանն է հառաջ» գրական-հասարակական շաբաթաթերթը, «Էջեր գրականության և արվեստի» պարբերականը։ 1946թ. տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները։ 1954թ. լույս է տեսել առաջին ժողովածուն՝ «Պատնեշի վրա» խորագրով, որը վերահրատարակվել է Երևանում, թարգմանվել է նաև ռուսերեն։ 1965թ. հրատարակել է «Մատյան ցավի ու հատուցման» պոեմը, որտեղ արտացոլել է սփյուռքահայության հայրենասիրական զգացումները, շոշափել հայապահպանության հարցը, 1968թ.՝ «Ապրիմ-մեռնիմ» բանաստեղծությունների ժողովածուն, 1978թ.՝ «Սև ու կարմիր» պատմվածքների և ակնարկների գիրքը։ Հայոց Ցեղասպանության (1915թ.) 50-ամյակի առթիվ «Թեքեյան» մշակութային միության համահայկական մրցույթում պոեմը շահել է առաջին մրցանակ։ Մահացել է Բեյրութում: