
Զաքարիա Շեհրիմանյան
Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Կղեմենս Խոդիկևիչ
Պատմաբան

Սոնգոտ Քրիշտոֆ
Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան
Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա
Դաշնակահար

Անուշավան Վարդանյան
Դրամատուրգ

Մարիետա Շահինյան
Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան
Հնագետ, պատմաբան

Կոնստանտին Օհանջանյան
Ճարտարապետ

Մարգարիտ Սողոմոնյան
Ճարտարապետ

Ռաֆայել Համբարյան
Արձակագիր

Լուսիա Աբրահամյան
Դերասանուհի

Մհեր Խաչատրյան
Հաղորդավար, դերասան
ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ

21 հունվար, 1878 - 4 ապրիլ, 1945
Ծնվել է Կոստանդնուպոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սովորել է Կ.Պոլսի Ներսեսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարաններում: Աշխատել է Կ.Պոլսի ապահովագրական ընկերություններից մեկում, այնուհետև, որպես առևտրական պաշտոնյա, մեկնել է Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Եգիպտոս: 1905թ. Ալեքսանդրիայում (Մ.Կյուրճյանի հետ) հիմնադրել է «Շիրակ» հանդեսը: 1908թ. այն փոխադրել է Կ.Պոլիս, հրատարակել որպես շաբաթաթերթ: Եղել է «Արև», «Ժողովուրդի ձայն» և այլ պարբերականների խմբագիրը: Ասուպ, Համշիրակ Բ, Սկայորդի և այլ ծածկանուններով աշխատակցել է ժամանակի պարբերականներին: Առաջին աշխարհամարտից հետո մասնակցել է որբահավաքման գործին, իբրև ուսուցիչ աշխատել Կ.Պոլսի, Կիպրոսի և այլ վայրերի հայ ազգային վարժարաններում: Գրական ասպարեգ է մտել 19-րդ դարի 90-ական թվականներին: Նա արևմտահայ դասական բանաստեղծության վերջին և սփյուռքահայ բանաստեղծության առաջին խոշոր դեմքն է: Առաջին ստեղծագործությունը («Կաղանդը Կեսարիո մեջ») տպագրվել է 1894թ., Կ.Պոլսի «Հայրենիք» թերթում: 1901թ. Փարիզում հրատարակվել է գրողի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հոգերը»: Երկրորդ ժողովածուի («Հրաշալի հարություն», 1914թ.) որոշ ստեղծագործություններում («Արարատի դաշտին մեջ», «Հայրենի զրույցներու վրա» շարքերում) հեղինակը հայ ժողովրդի հերոսական անցյալը հակադրում էր իր ժամանակի իրականությանը: Նրա «Կես գիշերեն մինչև արշալույս» (1918թ.) գրքում արտահայտված են Հայոց ցեղասպանության (1915թ.) սարսափները, բնաջնջվող ժողովրդի տառապանքի հոգեբանությունը: Անհատի զգացմունքներն ու ձգտումները համամարդկային հնչեղության են հասնում «Սեր» (1933թ.) ժողովածուում: Գրել է բանաստեղծություններ Սովետական Հայաստանի մասին («Ներկա Հայաստանին» շարքը), ոգևորվել նրա առաջադիմությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմում հայորդիների հերոսական գործերով («Հայաստանը Ռուսաստանին», 1944թ.): 1943թ. հրատարակել է հայրենասիրական «Հայերգություն» ժողովածուն, 1945թ.՝ «Տաղարան»-ը: Գրողի պոեզիան աչքի է ընկնում ձևի վարպետությամբ ու նրբությամբ: Նա սոնետի խոշոր վարպետն է հայ գրականության մեջ: «Արև» թերթում տպագրվել է նրա «Եթե տերը կամենա» վեպը, իսկ «Բարձրավանքում»՝ «Մարք Ֆուրթունի արկածը» վիպակը (1922թ.): Գրել է նաև պատմվածքներ ու քրոնիկներ, որոնց թեման առնչվում է գաղութահայ կյանքի, ինչպես նաև ազգային-ազատագրական շարժումների հետ: Թարգմանել է Վ.Շեքսպիրի սոնետներից, Բոդլերի, Վեռլենի և այլոց բանաստեղծություններից: Գրել է հրապարակախոսական և զրական բազմազան հոդվածներ: Մահացել է Կահիրեում: 1947թ. Բեյրութում նրա անունով ստեղծվել է «Թեքեյան» մշակութային միությունը, որն աշխարհի բազմաթիվ հայկական գաղթօջախներում ունի մասնաճյուղեր: