Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ջութակահար, կոմպոզիտոր

23 հոկտեմբեր, 1915 - 28 մարտ, 1991

Ծնվել է Թիֆլիսում: Երաժշտական կրթությունն ստացել է Թեհրանի կոնսերվատորիայի ջութակի դասարանում, ապա` Փարիզի Նորմալ երաժշտական դպրոցում` Ա.Տոնեգերի կոմպոզիցիայի դասարանում և կոնսերվատորիայի դիրիժորության բաժնում: 1946-51թթ դասավանդել է Թեհրանի կոնսերվատորիայում: 1948-51թթ եղել է սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր և կոնսերվատորիայի տնօրենը: 1952թ-ից բնակվել է ԱՄՆ Բոստոն քաղաքում: Հիմնել է Կոմիտասի անվան կվարտետ, 1955թ-ից ղեկավարել տեղի «Կոմիտասյան երգչախմբային ընկերությունը», 1952թ-ից կազմակերպել և ղեկավարել է հայ սիմֆոնիկ երաժշտության համերգներ` ընդգրկելով հայ կոմպոզիտորների տարբեր ժանրերի երկեր: Ստեղծագործություններից են` «Հայկական ռեքվիեմ»-ը, «Նաիրի», «Տատրագոմի հարսը» սիմֆոնիկ պոեմները, իրանական սյուիտը, լարային կվարտետներ, սիմֆոնիա, «Շողոքորթը» օպերետը: Կատարել է հայկական ժողովրդական երգերի և միջնադարյան տաղերի մշակումներ, հավաքել և հրապարակել է իրանական ժողովրդական երգեր: 1970թ. և 1972թ. համերգներով հանես է եկել Երևանում: Մահացել է ԱՄՆ Բոստոն քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար