Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

15 օգոստոս, 1922 - 21 փետրվար, 1996

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Արաբկիր գյուղաքաղաքում։ 1926թ. ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի Կրասնոդար քաղաք։ 1932թ. հաստատվել է Երևանի արվարձան Արաբկիր ավանում։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1948թ. ավարտել է Երնանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1962-65թթ խմբագրել է «Գրակաև թերթ»-ը, 1965-67թթ՝ «Հայրենիքի ձայն»-ը, 1981-91թթ՝  «Վերածնված Հայաստան» հանդեսը։ 1967-81թթ աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ որպես նախագահի տեղակալ։ 1991-94թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահը, 1986թ-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1996թ-ից՝ ակադեմիկոս: Գրողի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935թ-ից։ Հեղինակել է 40-ից ավել բանաստեղծական ժողովածուներ, գրական-հրապարակախոսական հոդվածների 2 գիրք, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածներ, գրախոսություններ, էսսեներ, հուշագրություններ։ Հրատարակվել են նրա «Առաջին սեր» (1947թ.), «Աշխարհի առավոտը» (1950թ.), «Ճանապարհ սրտի միջով» (1953թ.), «Լուսաբացը լեռներում» (1957թ.), «Ամառային ամպրոպ» (1964թ.), «Բայց ծնվեցի» (1965թ.), «Գինու երգը» (1966թ.), «Ծուխ ծխանի» (1969թ.), «Անկեզ մորենի» (1972թ.), «Երկերի ժողովածու» (2 հատրո, 1975թ., 1985թ.), «Զուգահեռ ճանապարհ» (1976թ.), «Կապույտ գիրք» (1978թ.), «Բարի հսկան» (հուշագրություն Վիլյամ Սարոյանի մասին, 1979թ.), «Լույսն իբրև հաց» (1980թ.), «Ասք սիրո» (1982թ.), «Լույս առավոտի» (1984թ.), «Անքնություն» (1987թ.), «Ծննդավայր» (1988թ.), «Ի սկզբանե էր Բանն» (1989թ.), «Հայաստան 88» (1991թ.), «Համառոտ պատմություն հայոց» (1992թ.), «Գիրք ողբի և գովքի» (1994թ.), «Հողմաշունչ գիշերներ» (1995թ.), «Անխորագիր» (էսսե վիպակ, 2003թ.), «Օրհնության նվագներ» (2003թ.), «Արևոտ հովիտ» (2007թ.), «Հայերգություն» (2008թ.), «Ընտրանի» (2012թ.) գրքերը։ Գրել է քնարական բանաստեղծություն, բալլադ, ասք, պոեմ։ Գրողի երկերում ընդգծվում են սերը, հողի և աշխատանքի պոեզիան, բնությունը, պատմության առավել դրամատիկ դրվագները (պատմական ասքերը և, մասնավորապես, «Թոնդրակեցիներ» (1961թ.) պոեմը՝ նվիրված 9-րդ դարի հայ սոցիալական շարժումներին)։ Թարգմանություններ է կատարել Ս.Եսենինից, Շ.Պետեֆիից, Ռ.Բյոռնսից, Ա.Բլոկից, Ա.Կիրակոսյանից և ուրիշներից։ Գրել է ակնարկներ, հրապարակախոսական, գրականագիտական հոդվածներ, հուշագրային նոթեր և այլն։ Հեղինակել է «Մհերի դուռը» դրամատիկական երկը, որը 1970թ. բեմադրել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն և այլ լեզուեերով։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի», «Պատվո նշան» և «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշաններով: 1971թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 1977թ. և 1985թ.՝ ՀՀ Պետական մրցանակի, 1979թ.՝ ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակի: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Վահագն Դավթյանի անունով է կոչվում Երևանի թիվ 149 դպրոցը և Արաբկիրի այգին, որտեղ տեղադրված է բանաստեղծի հուշարձանը։ Երևանի Արաբկիր վարչական շրջանում Դավթյանի անունով է կոչվել նաև փողոց։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար