Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիրիժոր

15 հունվար, 1945 - 10 մարտ, 2023

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1974թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: Դիրիժորի կարիերան սկսվել է 1975թ., երբ հիմնել և ղեկավարել է Մենակատարների անսամբլը, որը 2008թ. ստացել է պետական կարգավիճակ: 1979-90թթ եղել է Երևանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նրա գլխավորությամբ են անցել հայաստանյան բազմաթիվ փառատոներ ու մրցույթներև նրա մեկնաբանմամբ հայաստանցի ունկնդիրն առաջին անգամ է ծանոթացել Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի և կոմպոզիտորական արվեստի համաշխարհային դասական այլ հեղինակների գործերին: 1992-2010թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1994-2000թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատորնի դիրիժոր: Որպես հրավիրյալ դիրիժոր, հանդես է եկել Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում: 2003-07թթ Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է տեղի համալսարանում և ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը: Պարգևատրվել է մի շարք մեդալներով, պարգևներով: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: