
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ՔՐԻՍՏԱՓՈՐ ՔՈՒՇՆԱՐՅԱՆ

23 մայիս, 1890 - 25 հունվար, 1960
Քրիստափոր Կուշնարյով
Ծնվել է Սիմֆերոպոլում: Երաժշտական կրթությունն սկսել է Թիֆլիսի ուսումնարանում (ջութակ): 1916թ. ավարտել է Պետրոգրադի համալսարանի բնագիտության բաժանմունքը, 1925թ.` Լենինգրադի կոնսերվատորիան՝ Ա.Ժիտոմիրսկու կոմպոզիցիայի դասարանը: 1918-23թթ դասավանդել է Թիֆլիսի երաժշտական ինստիտուտում: 1925թ-ից կոմպոզիցիա և պոլիֆոնիա է դասավանդել Լենինգրադի կոնսերվատորիայում (1939թ-ից` պրոֆեսոր), նշանակալից դեր կատարել սովետական երաժշտության ուսումնական հաստատություններում տեսական առարկաների ծրագրերի նորոգման և դասավանդման նոր մեթոդներ ստեղծելու ուղղությամբ, դաստիարակել Սովետական Միության տարբեր հանրապետությունների մի շարք կոմպոզիտորների ն երաժշտագետների: 1927թ. և 1929թ. ղեկավարել է Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստիտուտի Հայաստանում ժողովրդական երգեր հավաքող գիտարշավները: 1944-49թթ եղել է Հայաստանի ԳԱ արվեստի պատմության և տեսության բաժանմունքի գիտաշխատող ու վարիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Եղել է պոլիֆոնիկ երաժշտության ոճերի և Արևելքի ժողովրդական երաժշտության հմուտ գիտակ: Հետազոտել է Վերածննդի դարաշրջանի երաժշտության ոճական գծերը, զարգացրել ձայնակարգի և բազմաձայնության մասին ուսմունքները, մշակել մոնոդիայի տեսությունը, պարզաբանել հայկական երաժշտության ծագման ու զարգացման ընթացքը: Շարունակել է Կոմիտասի տեսական դրույթները: Նշանակալի ներդրում է ունեցել հայ մոնոդիկ երաժշտության ուսումնասիրման բնագավառում: Գրել է երգեհոնի սոնատ, Պասակալիա և Ֆուգա, թավջութակի մենանվագ սոնատ, խմբերգեր, թատերական երաժշտություն: Պարգևատրվել է 2 շքանշանով: 1939թ. արժանացել է Հայաստանի, 1943թ.` Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):