Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԴԱՎԻԹ ԽԱՆՋՅԱՆ

Դիրիժոր, կոմպոզիտոր

30 հուլիս, 1940 - 14 մարտ, 1981

Ծնվել է Երևանում: Եղել է երաժշտագետ Հակոբ Խանջյանի և երգչուհի Տաթևիկ Սազանդարյանի որդին: 1963թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ռոբերտ Անդրեասյանի դաշնամուրի, 1968թ.` Միքայել Մալունցյանի դիրիժորության բաժինները: 1972-73թթ որպես դիրիժոր կատարելագործվել է Վիեննայում՝ Հ.Սվարովսկու և Գ.Շերխի դասարաններում: 1968-74թթ եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1974-81թթ` գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Դիրիժորի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Շտրաուսի «Դոն Կիխոտ», «Մահ և պայծառացում», «Այսպես խոսեց Զրադաշտը» պոեմները, Մահլերի թիվ 1 և 5 սիմֆոնիաները, Ստրավինսկու «Հրեղեն հավք», «Պետրուշկա», «Գարուն սրբազան» բալետային սյուիտները, Ջութակի կոնցերտը, Բարտոկի «Հրաշալի մանդարինը», Դեբյուսիի «Ծովը» և այլ երկեր: Երկացանկում մեծ տեղ են գտել հատկապես հայ կոմպոզիտորների գործերը: Եղել է Ավետ Տերտերյանի գործերի նվիրված կատարողը: 1970-81թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Նրա ղեկավարման տարիներին նվագախումբն ընդլայնել է իր գործունեությունը` հանդես գալով Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Մերձբալթյան հանրապետությունների և Անդրկովկասի քաղաքներում և այլուր: 1971թ. արժանացել է Դիրիժորների համամիութենական 3-րդ մրցույթի դիպլոմի և ՀԼԿԵՄ պետական մրցանակի: 1977թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1981թ. ՀՀ Պետական մրցանակի (հետմահու): Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար