Քրիստափոր Կարա-Մուրզա

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ժան Էլոյան

Դերասան, ասմունքող

Մկրտիչ Քամալյան

Գեղանկարիչ

Արմենուհի Սրապյան

Բանասեր, բնագրագետ

Ալեքսանդր Ազատյան

Գեղանկարիչ, գոբելենագործ

Մաքսիմ Հովհաննիսյան

Արձակագիր, հրապարակախոս

Սեթ Կուրազյան

Արձակագիր

Արտաշես Հայրյան

Օպերային երգիչ

Լիլիթ Սողոմոնյան

Գեղանկարչուհի

Դիրան Թավիջյան

Դաշնակահար

Արշակ Ղալումյան

Բալետի արտիստ

Հայկ Սուքիասյան

Թավջութակահար

 

 

 

 

ՇԱՎԱՐՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Ծնվել է 1950թ. հունվարի 19-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1982թ. ավարտել է Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտը, որից հետո անցել աշխատանքի «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող կինոօպերատոր: Նկարահանել է խաղարկային և վավերագրական ֆիլմեր: 1988թ-ից մասնակցել է Հայոց համազգային շարժմանը: Նույն թվականի փետրվար ամսին մեկնել է Արցախ և մասնակցել ազգային ազատագրական պայքարին: Զենքը և տեսախցիկը ձեռքին մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Արցախի և ՀՀ սահմանամերձ գոտիների համար մղված պատերազմական գործողություններին: Նկարահանել է շուրջ 1200 ժամ փաստավավերագրական կադրեր, որոնց հիման վրա ստեղծվել են բազմաթիվ ֆիլմեր և ցուցադրվել աշխարհի շատ երկրներում: Պատերազմական գործողությունների ժամանակ մի քանի անգամ վիրավորվել է, բուժվելուց հետո, նորից շարունակել աշխատանքը: Ֆիլմերից են` «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» (1981թ.), «Ամենատաք երկիրը» (1982թ.), «Կտոր մը երկինք» (1982թ.), «Կենսագրություն» (1983թ.), «Կրակ» (1983թ.), «Հենման կետ» (1984թ.), «Երկրորդ կյանք» (1984թ.), «Պատրանք» (1987թ.), «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Թատերական հրապարակ» (1988թ.), «Պարետային ժամ» (1989թ.), «Ղարաբաղյան շարժում» (1990թ.), «Շրջափակում» (1990թ.), «Հայաստան» (1990թ.), «20 օր Արցախում» (1991թ.), «Ցեղի կանչը» (1992թ.), «Սպիտակ արջը» (1993թ.), «Վկայություն» (1996թ.), «Թիրախ» (2001թ.), «Արևի տաճար» (2008թ.): 1992թ. ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի առաջարկով հիմնադրել և ղեկավարել է ՀՀ ՊՆ լրատվական վարչությունը: 1995-2001թթ եղել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի վարչության պետի տեղակալը, 2001-10թթ` ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնի պետի տեղակալը: 2011թ-ից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի ամբիոնում` որպես արվեստանոցի ղեկավար: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: Պարգևատրվել է մի շարք պետական, զինվորական բարձր պարգևներով, մեդալներով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար