Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1940թ. հոկտեմբերի 2-ին, Թբիլիսիում: 1957թ. դարձել է Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի օժանդակ դերասան: Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երրորդ կուրսից տեղափոխել և 1965թ. ավարտել է Թբիլիսիի Շ.Ռուսթավելու անվան գեղարվեստաթատերական պետական ինստիտուտը` Դոդո Ալեքսիձեի արվեստանոցը: 1965թ-ից աշխատել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1970-74թթ և 1980-94թթ եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը, ապա նաև` գեղարվեստական ղեկավարը: Խաղացած ներկայացումներից են` Գ.Տեր-Գրիգորյանի «Ա՜խ, ներվեր, ներվեր» (Ջայլամ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով) և այլն: Գործունեության տարիներին բեմադրել է շուրջ 50 ներկայացում, այդ թվում` Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», Պ.Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ», «Սողոմոն Թեհլերյան», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», Ա.Շիրվանզադեի «Չար ոգի», Բրանդոյի «Չարլեի մորաքույրը», «Կուկարաչա», Ն.Դումբաձեի «Հավերժության օրենքը», «Պատուհանից այն կողմ գարուն է» և այլն: 1988թ. Սպիտակի երկրաշարժին նվիրված բեմադրել է «Եռաձայն պատարագ» պիեսը, որը բեմադրվել է նաև Հայաստանում և Լիտվայում: 1994թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շուրջ տասը տարի աշխատել է որպես հեռուստախմբագիր, ապա` Ռուսաստանի OPT և PTP ալիքների ռադիոխմբագիր: 1982թ. արժանացել է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար