Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ

Արձակագիր

26 հուլիս, 1905 - 4 մարտ, 1980

Ծնվել է Հայաստանի Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Սովորել է Դիլիջանի ծխական դպրոցում։ 1926թ. տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-31թթ), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-35թթ) թերթերի խմբագրություններում։ 1935թ. եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիրը։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930թ.։ Որոշակի ներդրում է ունեցել որսորդական պատմվածքի զարգացման գործում հայ գրականության մեջ։ Նրա «Որս» (1934թ.) գրքում ռեալիստական պատկերներով արտացոլված է հայկական բնաշխարհը։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939թ. արդարացվել է և վերադարձել Երևան: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1947-66թթ հրատարակվել են գրողի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Ճանաչված գործերից է «Սևանի ափին» (1951թ.) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։ Նրա «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ.1-4, 1961-67թթ) աշխատությունը լայն պատկերացում է տալիս Հայաստանում երբևէ ապրած և ապրող կենդանիների մասին։ Գրողի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, չինարեն, ճապոներեն, գերմաներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1936թ.) վիպակներն արժանացել են մրցանակի։ Այդ գրքերի հիման վրա գրված սցենարներով ստեղծվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիևերը» կինոնկարները («Հայֆիլմ, 1954թ., 1957թ.)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ 1970թ. մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի։ 1968թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: 2006թ. գրողի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ է տպագրվել։ Հայաստանում գործում է նաև Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար