ՆԻՆԱ ԲՈԽՅԱՆ

Դերասանուհի

20 դեկտեմբեր, 1915 - 4 հունիս, 2002

Ծնվել է ՀՀ Նոր Բայազետ քաղաքում (այժմ` Գավառ): 1936թ-ից աշխատել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 1950-58թթ եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Դերակատարումներն աչքի են ընկել դրամատիկ-քնարական ընդգծված շնչով, խոսքի պաթետիկ հնչերանգով: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), «Չար ոգի» (Շուշան), Մ.Գորկու «Հատակում» (Նատաշա), Շիլլերի «Ավազակներ» (Լուիզա), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Նուարդ), Գալինի «Ռետրո» (Նինա) և այլն: Նկարահանվել է «Ադամամութ» (1989թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) ֆիլմերում: 1974թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Գյումրիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար