Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԴԱՎԻԹ ԹՐՅԱՆՑ

Դերասան

26 օգոստոս, 1840 - 20 օգոստոս, 1898

Դավիթ Թուրյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Բեմական գործունեությունն սկսել է 1861թ., Կ.Պոլսի «Արևելյան թատրոն»-ում: Առաջին դերը եղել է Ռոթայի «Երկու հիսնապետներ» մելոդրամայում Գուստավի դերը: 1862-64թթ թատերաշրջաններում ճանաչվել է որպես էպիզոդային «փոքր դերերի» վարպետ: 1868-78թթ խաղացել է Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոն»-ում, 1872-73թթ թատերաշրջանում` Պետրոս Մաղաքյանի թատերախմբում, 1878-83թթ` Ս.Պենկլյանի օպերետային և Թ.Ֆասուլյաճյանի` հյուրախաղերով շրջող խմբերում, 1883թ.` Թիֆլիսի, 1898թ.` Բաքվի հայկական թատերախմբերում: Խաղացած ներկայացումներից են` Մոլիերի «Երևակայական հիվանդը» (Արգան), «Ժորժ Դանդեն» (Ժորժ Դանդեն), «Պարոն դը Փուրսոնյակ» (Փուրսոնյակ), «Սկապենի արարքները» (Սկապեն), «Ագահ» (Հարպագոն), «Տարտյուֆ» (Տարտյուֆ), Կ.Գոլդոնիի «Դոն Գրեգորիո» (Դոն Գրեգորիո), Ա.Երիցյանի «Սխալ հաշիվ» (Սերոբ), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Աբիսողոմ), «Պաղտասար աղբար» (Պաղտասար) և այլն: Եղել է խարակտերային և կատակերգական նուրբ կերպարանագծումների դերասան, համարվել դասական կատակերգության, հատկապես Մոլիերի ամենաինքնատիպ մեկնաբանը 19-րդ դարի հայ թատրոնում: Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար