
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ԳԵՎՈՐԳ ՄԻՐԱՂՅԱՆ

20 հունվար, 1840 - 22 հունվար, 1875
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան Գեդեոն Միրաղյանի եղբայրը: 1864թ. ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը, ապա սովորել Կլասիկական գիմնազիայում: 1869-75թթ ռուսաց լեզու և թվաբանություն է դասավանդել Սբ.Գևորգ եկեղեցու երկսեռ դպրոցում: Թատերական գործունեությունն սկսել է 1864թ-ից: 1867-69թթ խաղացել է Վահունի բեմական անունով: Եղել է ռեալիստական ուղղության կատակերգակ դերասան, աչքի ընկել հայկական կենցաղային պիեսներում: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Օսկան Պետրովիչը դժոխքում» (Օսկան Պետրովիչ), «Խաթաբալա» (Իսայի), «Էլի մեկ զոհ» (Սուրաթով), «Կարդինալ Ռիշելիե» (Ժոզեֆ): 1871թ. եղել է Գիքոյի առաջին դերակատարը հայկական բեմում` Գ.Սունդուկյանի «Պեպո» ներկայացման մեջ: Մահացել է Թիֆլիսում: