ՄԱՐՏԻՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Բեմադրիչ

13 ապրիլ, 1925 - 26 հունիս, 1994

Ծնվել է Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1942-56թթ (ընդհատումներով) եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի, 1956թ-ից` Հայաստանի հեռուստաստուդիայի ռեժիսոր: Բեմադրություններից են` Լ.դե Վեգայի «Պարերի ուսուցիչը», Մոլիերի «Սկապենի արարքները», Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Հ.Քոչարի «Ջութակահարի պատմածը» և այլն: 1977թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար