Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասան

24 ապրիլ, 1895 - 15 մայիս, 1949

Սաշա Հովհաննիսյան

Ծնվել է Բաքվում: Մասնակցել է սիրողական, իսկ 1914թ-ից` Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի խմբերի ներկայացումներին: 1918թ. եղել է Բաքվի կոմունայի պաշտպաններից, ապա անցել է Պարսկաստան` միացել Արմեն Արմենյանի թատերախմբին: 1921թ. վերադարձել է Բաքու, աշխատել նաև Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի քաղլուսվարի, Երևանի հեղափոխության թատրոններում: 1925-49թթ եղել է Բաքվի հայկական թատրոնի առաջատար ուժերից, դրամատիկական տաղանդով, նուրբ հումորով օժտված արտիստ: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո, Զիմզիմով), «Քանդած օջախ» (Փարսիդ), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ, Բարխուդար), «Պատվի համար» (Էլիզբարով), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Օթար բեկ), Գոգոլի «Ռևիգոր» (Քաղաքագլուխ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո), Ջաբարլիի «Յաշար» (Շահնազար), Վ.Վաղարշյանի «Օղակում» (Մելիք աղա), «Վանքաձոր» (Ասլան ամի) և այլն: 1940թ. արժանացել է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Բաքվում: