Գարեգին Երիցյան

Բեմանկարիչ, դրամատուրգ

Սուրեն Արևշատյան

Մշակութային գործիչ, իրավաբան

Ժաննա Թովմասյան

Դերասանուհի

Մհեր Բեժանյան

Բանաստեղծ

Կարեն Գևորգյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Մելանյա Աբովյան

Օպերային երգչուհի

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ

Արա Ղևոնդյան

Գեղանկարիչ

Մարիամ Ադամյան

Դերասանուհի

 

 

 

 

ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մարզական մեկնաբան

Ծնվել է 1990թ. փետրվարի 26-ին, Երևանում: 2006թ. ավարտել է Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցը: 2006-10թթ սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ստացել իրավագետի որակավորում: Դարձել է Թենիսի Հայաստանի պատանեկան մրցաշարերի 8-ակի մրցանակակիր: 2012թ. ավարտել է ՈւԵՖԱ-ի և ՀՖՖ-ի մարզչական դասընթացը և ստացել «Բ» կարգի որակավորում: 2013թ. ՀՀ արդարադատության նախարարության կողմից որակավորվել է որպես նոտարական գործողություններին մասնակցող` ֆրանսերենի թարգմանիչ, 2014թ.` որպես իտալերենի թարգմանիչ: 2011-13թթ «Արարատ» ֆուտբոլային ակումբում աշխատել է որպես տրանսֆերների ու արտոնագրման հարցերի պատասխանատու, համատեղությամբ` նաև իրավաբան: 2013թ. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում աշխատել է որպես մարզական մեկնաբան: 2014թ. նույն պարտականությունները կատարել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Նույն թվականին Պերուջայի համալսարանում ուսանելուն զուգընթաց, ստանձնել է «Պերուջա» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմի 2-րդ մարզչի պարտականությունները (Պոնտե Վալեչեպիում կայացած Կանչելոտիի հուշամրցաշարում թիմի հետ նվաճել է հաղթողի գավաթը): 2014թ-ից «Միջազգային ակադեմիա» կրթական հասարակական կազմակերպությունում դասավանդում է ընդհանուր իտալերեն, իսկ Հայկական 3-րդ հեռուստաալիքով հեղինակում և վարում է «Ռեկորդապատում» հաղորդաշարը ու հանդիսանում է հեռուստաալիքի մարզական մեկնաբանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար