Դերենիկ Դեմիրճյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան

Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան

Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի

Պատմաբան

Սարգիս Սարգսյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՄԻԼԻՏՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1995թ. հոկտեմբերի 7-ին, Երևանում: Սովորել է Երևանի Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցում: 2006-13թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի բալետի բաժնում: 2013թ. մասնակցել է «Եվրատեսիլ» պարի միջազգային մրցույթին: 2013թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի արտիստ, 2016թ-ից՝ որպես մենակատար: Պարել է թատրոնում ընթացող գրեթե բոլոր ներկայացումներում: Հանդես է եկել Ա.Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ» (Մարկոս Կրասոս), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ», Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն», իսպանական ժողովրդական «Լորկիանա», Կ.Խաչատրյանի «Չիպոլինո» և այլ բալետային ներկայացումներում: