Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՌՈՒԲԻՆԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1925թ. մայիսի 1-ին, Երևանում: 1944թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1955թ.` Լենինգրադի Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիան: Աշխատել է Երևանի Թ.Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամլում, մասնակցել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմադրություններին: Եղել է «Լենկոնցերտ» միավորման գեղարվեստական ղեկավարը: Կոնսերվատորիայի 3-րդ կուրսից արդեն մասնակցել է մի շարք հայտնի կոմպոզիտորների հեղինակային համերգներին: Եղել է իր ժամանակի ռուսական ռոմանսի լավագույն կատարողներից մեկը: Դերեր է կատարել Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» (Ռոզինա), Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Սյուզաննա), Վերդիի «Ռիգոլետտո» (Ջիլդա), Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Մարֆա) և այլ հայտնի օպերաներում: Հիմնականում մենահամերգներով («Ռուսական ռոմանսի երեկո», «Ես միևնույն կերպ սիրում եմ իմ Երևանը, իմ Լենինգրադը», «Հայաստանն իմ սերն է ու իմ ցավը», «Դասական ռոմանսի երեկոներ») շրջագայել է բազմաթիվ երկրներում: Եղել է Էստրադային արվեստի գործիչների միջազգային միության, Սանկտ Պետերբուրգի Համերգային գործիչների միության, Հայկական Եկեղեցական խորհրդի և այլ միությունների անդամ: 1992թ-ից ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի Համերգային գործիչների միությանը կից վոկալ ստուդիան: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով, այդ թվում` «Ռուսաստանի ոսկե ձայն» մրցանակով, Սանկտ Պետերբուրգի «Տարվա մարդ» պետական մրցանակով և այլն: 1974թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1995թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2000թ.՝ ՌԴ Պետական մրցանակի, 2005թ.՝ Հայ Եկեղեցու «Սուրբ Մաշտոց» շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար