
Նշան Միրզա
Արձակագիր, հրապարակագիր

Երվանդ Թաղիանոսյան
Թարգմանիչ

Հակոբ Փափազյան
Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան
Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար
Գեղանկարիչ, քանդակագործ

Վաղարշակ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահրամ Մավյան
Բանաստեղծ, արձակագիր

Վարդուհի Վարդանյան
Երգչուհի

Մխիթար Ավետիսյան
Դերասան

Լիլի Կարապետյան
Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան
Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ
ԿԱՐՊԻՍ ԶՈԲՅԱՆ

24 մայիս, 1915 - 20 սեպտեմբեր, 2002
Ծնվել է Թուրքիայի Քաստեմանի քաղաքում: 1948թ. ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիան: 1948թ-ից եղել է Տիմիշոարայի, 1949թ-ից` Բուխարեստի օպերային թատրոնների մեներգիչ: 1968թ-ից բնակվել է ԱՄՆ-ում, ելույթներ ունեցել տարբեր օպերային խմբերի հետ զանազան քաղաքներում: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Լեոնկավալլոյի «Պայացներ» (Կանիո), Պուչինիի «Տոսկա» (Կավարադոսի), Վերդիի «Աիդա» (Ռադամես), «Օթելլո» (Օթելլո), «Տրուբադուր» (Մանրիկո), Բիզեի «Կարմեն» (Դոն Խոզե), Մասկանյիի «Գեղջկական ասպետություն» (Տուրիդդու), Չայկովսկու «Պիկովայա դամա» (Գերման) և այլն: Հանդես է եկել նաև կամերային համերգներով: Եղել է Շուբերտի, Շումանի, Վոլֆի, ինչպես և ռուսական, ռումինական ու հայկական երգերի լավագույն մեկնաբաններից: Արժանացել է Ռումինիայի Պետական մրցանակի, 1963թ.` Ռումինիայի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Նյու Յորքում: