Կարապետ Գրիգորյանց

Գեղանկարիչ, գրող

Վահրամ Ալազան

Բանաստեղծ, արձակագիր

Ջոն Կիրակոսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Ղևոնդյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Լևոն Վարդանյան

Քանդակագործ

Արև Պետրոսյան

Գեղանկարչուհի

Ալինա Մարտիրոսյան

Դերասանուհի

Յաննա Գաբրիելյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ԱՐԵԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1981թ. մարտի 5-ին, Երևանում: Քանդակագործ Բենիկ Պետրոսյանի և ջութակահար, մշակութային գործիչ Ալիսա Ադամյանի դուստրն է, գեղանկարչուհի Արև Պետրոսյանի եղբայրը: 1994-95թթ սովորել է Երևանի Հ.Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1996-98թթ` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում, 1998-2004թթ` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում: 2006թ. մեկնել է Իտալիաի Ֆլորենցիա քաղաքի Վերականգնման ինստիտուտի «Պալացցո Սպինելլի» հեղինակավոր հաստատություն` վերապատրաստման համար և Երևան վերադառնալուն պես ընդգրկվել է Քոբայրի Սուրբ Կաթողիկե եկեղեցու որմնանկարների վերականգնման աշխատանքներին, ապա` Մինաս Ավետիսյանի մի շարք հայտնի որմնանկարների վերականգնման աշխատանքներին հայ և իտալացի մասնագետների հետ համատեղ: Անհատական և խմբակային ցուցահանդեսներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Իտալիայում, Հայաստանում, Վրաստանում, որոնցից են` Իտալիաի Ռավեննա քաղաքում կայացած «Dante Alighieri» միջազգային բիենալեն, Մոսկվաի «Թորոս Ռոսլին» մշակութային կենտրոն, Ֆլորենցիայում կայացած խմբային ցուցահանդես և այլն: Նրա ստեղծագործությունները տեղ են գտել տարբեր երկրների անհատների և մասնավոր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար