Կարապետ Գրիգորյանց

Գեղանկարիչ, գրող

Վահրամ Ալազան

Բանաստեղծ, արձակագիր

Ջոն Կիրակոսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Ղևոնդյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Լևոն Վարդանյան

Քանդակագործ

Արև Պետրոսյան

Գեղանկարչուհի

Ալինա Մարտիրոսյան

Դերասանուհի

Յաննա Գաբրիելյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քանդակագործ

4 հունվար, 1939 - 11 մայիս, 1996

Ծնվել է Երևանում: Եղել է ջութակահար, մշակութային գործիչ Ալիսա Ադամյանի ամուսինը: 1954-58թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում: 1957թ. մասնակցել է Հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հոլանդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և այլուր: 1960-66թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժնում` Արա Սարգսյանի արվեստանոցում: 1965թ. Երիտասարդական հանրապետական ցուցահանդեսում ստացել է արծաթե մեդալ: 1969թ. ներկայացել է առաջին բացօթյա ցուցահանդեսով, Երևանի Օղակաձև զբոսայգում: Նույն թվականին արժանացել է Մոնրեալի «Էքսպո 69» ցուցահանդեսի գլխավոր մրցանակին: 1970թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Ունեցել է ավելի քան 60 անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, ԽՍՀՄ-ում և արտերկրում` Ճապոնիա, Հարավսլավիա, Լատվիա, ԱՄՆ, Սիրիա, Ֆրանսիա և այլուր: 1987-91թթ անընդմեջ արժանացել է միութենական «Լավագույն քանդակ» մրցանակի: Բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են Հայաստանի թանգարաններում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Մերձբալթյան և այլ երկրների պատկերասրահներում և անհատական հավաքածուներում: Մահացել է Երևանում: 2002թ. ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել է Բենիկ Պետրոսյանի անվան մանրաքանդակի միջազգային Բիենալե:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար