ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1994թ. հուլիսի 3-ին, Երևանում: 2001-04թթ հաճախել է Երևանի Ա.Գրիբոյեդովի անվան թիվ 41 միջնակարգ դպրոց: 2004-10թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի բալետի բաժնում` Հովհաննես Դիվանյանի դասարանում: 2011-14թթ շարունակել է կրթությունը Ցյուրիխի Պարի ակադեմիայում` Օլիվեր Մատցի դասարանում: 2014թ-ից աշխատում է Գերմանական Դորտմունդ Բալետում: Ուսումնառության տարիներին մասնակցել է շատ մշակույթային միջոցառումների և միջազգային մրցույթների, որտեղ արժանացել է մրցանակների և պատվոգրերի, որոնցից են` 2010թ. կայացած Դելփյան խաղերը Հայաստանում, 2013թ. Շվեյցարիայի «Prix De Lausanne», որտեղ արժանացել է Սան Ֆրանցիսկոյի պարի ակադեմիայում երկու ամսվա ուսուցման մրցանակին, 2014թ. Գերմանիայի «Tanz Olimp Berlin» և այլն: Հանդես է եկել տարբեր վարիացիաներով, որոնցից են` Ալբերտի, Կոլենի, Զիգֆրիդի, Ծովահենի, Բազիլի և այլն: Աշխատել է բազում աշխարհահռչակ խորեոգրաֆների հետ և կատարել բազվաթիվ բեմադրություններ, ինչպիսիք են` Գ.Մոնտերոի «Օթելոյի մենախոսությունը», Ու.Ֆորսայթի «In the middle», Մ.Մռազեվսկու, Յ.Հեկմանի, Ա.Կունզի, Օ.Մատցի, Ժ.Գիեմ Բարտի և այլոց բեմադրություններ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար