Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՌՈՒԶԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կոնցերտմայստեր, դաշնակահար

Ծնվել է 1949թ. հունիսի 15-ին, Թբիլիսիում: Դերասան Լևոն Շարաֆյանի կինն է: 1950թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան: Սկզբնական երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, 1965թ.` Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1968-73թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Դեռ ուսումնարանում սովորելու տարիներին աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես կոնցերտմայստեր` բալետի, երգչախմբի, նվագախմբի, սոլիստների համար: Մասնակցել է «Սիլվա», «Իմ չքնաղ լեդի», «Սև վիշապ», «Մարդը Լամանչից», «Սեր աստղերի տակ», «Մորգանի խնամին» և շատ ուրիշ բեմադրություններում` Կարպ Խաչվանքյանի ղեկավարությամբ (1969-73թթ): 1973-2001թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետային խմբի կոնցերտմայստեր: Ստեղծագործական գործունեությունը սկսվել է «Գայանե» բալետի բեմադրությամբ, որի ժամանակ աշխատել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ: Մասնակցել է «Արա Գեղեցիկ», «Սասունցի Դավիթ», «Ժիզել», «Դոն Կիխոտ», «Սպարտակ», «Դիմակահանդես», «Կարապի Լիճ», «Անմահություն» և այլ բեմադրություններում:  Որպես գլխավոր կոնցերտմայստեր պատրաստել է նաև երիտասարդ կադրեր բալետում նվագելու համար: Աշխատել է Նադեժդա Պավլովայի, Վյաչեսլավ Գորդեևի, Մարիս Լիեպաի, Լիլիանա Կոզիի, Վալենտինա Գանիբալովայի, Վիլեն Գալստյանի, Աշոտ Ասատրյանի, Մաքսիմ Մարտիրոսյանի, Նորայր Մեհրաբյանի, դիրիժորներ Արամ Քաթանյանի, Հակոբ Ոսկանյանի, Օհան Դուրյանի, Կոնստանտին Օրբելյանի, Հովհաննես Չեքիջյանի, Վալերի Գերգիևի, Ալգիս Ժյուրայտիսի և այլոց հետ: Թատրոնի կազմով մեկնել է հյուրախաղերով Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կիև, Թբիլիսի, Դոնի-Ռոստով, Գերմանիա, Թունիս, Ալժիր, Արգենտինա, Մեքսիկա, և ԱՄՆ: Զուգահեռ աշխատել է մանկական երաժշտական թատրոնում և դասավանդել երաժշտական դպրոցում: 2001թ. ընտանիքով բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում,  որտեղ շարունակել է իր ստեղծագործական աշխատանքը արդեն ամերիկյան բալետային խմբերում: Պարբերաբար ելույթ է ունեցել Փասադենա քաղաքում անցկացվող բալետի փառատոներին: Ներկայումս աշխատում է «West Side Ballet Company»-ում և «Santa Monica Community College»-ի բալետի բաժնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար