ՎԱՀԱԳՆ ԹԵՎՈՍՅԱՆ

Հեռուստալրագրող

Ծնվել է 1978թ. մարտի 22-ին, Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի թիվ 134 միջնակարգ դպրոցը, 1993թ.՝ Երևանի Ս.Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, 2001թ.` Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը: 1998-99թթ լրագրող է աշխատել «Օրագիր» օրաթերթում,  2001-02թթ` «Հայկական ժամանակ» օրաթերթում, իսկ 2002-04թթ զբաղեցրել է նույն թերթի փոխխմբագրի պաշտոնը: 2004-07թթ ղեկավարել է Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի հանրային կապերի բաժինը, ինչպես նաև կանոնակարգել է Արևելյան գործընկերությանը նվիրված newneighbor.am կայքը: 2006թ. լրագրողական վարպետություն է դասավանդել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի վարժարանում: 2008թ-ից աշխատել է «Մուլտիշոկ» մանկական ամսագրի պատասխանատու խմբագիր, իսկ 2009թ.` գլխավոր խմբագիր: 2008-10թթ եղել է «Ռադիո Հայ» ռադիոկայանի լրատվական ծառայության տնօրենը: 2011-14թթ աշխատել է «Արմնյուզ» հեռուստաալիքում` որպես հաղորդումների խմբագիր, ինչպես նաև խաղացել է Ժողովորդի դերը «Արմքոմեդի» ծրագրում: 2015-17թթ աշխատել է «Արարատ» հեռուստաընկերությունում՝ որպես խմբագիր: 2018թ. եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարը: 2018թ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր է: