ԼԱՅԱՆԱ

Երգչուհի

Լիաննա Թևոսյան

Ծնվել է 1985թ. նոյեմբերի 12-ին, Երևանում: Հայրը ազգությամբ հայ է, մայրը` ուկրաինացու և հրեայի խառնուրդ: 2002թ. ավարտել է Երևանի Գ.Էմինի անվան թիվ 182 միջնակարգ դպրոցը, որին զուգահեռ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Երգել սկսել է 12 տարեկան հասակից: 13 տարեկանից հաճախել է Ջիվանու անվան աշուղական դպրոց: 2003թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժին` Ռաիսա Մկրտչյանի դասարան: Նույն թվականից հանդես է եկել «Գոհարափայլ» խմբում` որպես մեներգչուհի: 2006-11թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ թատրոնի ռեժիսուրա բաժնում` Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում: 2004թ. համերգներով եղել է Լիբանանում, Կիպրոսում, Ստամբուլում, որից հետո հրավիրվել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ` որպես մեներգչուհի: 2005թ-ից խմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մի շարք քաղաքներում` Ստամբուլ, Մոսկվա, Լոս Անջելես, Սան ֆրանցիսկո, Դեթրոիդ, Չիկագո, Բոստոն, Նյու Յորք, Տորոնտո, Մոնրեալ, Համբուրգ, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Մոնտեվիդեո, Բուենոս Այրես, Կորդոբա, Սան Պաուլո, Բրազիլիա: Այս ամենին զուգահեռ սկսել է երգչուհու անհատական գործունեությունը: 2010թ-ից նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար