Ստեփան Մալխասյանց

Բանասեր, լեզվաբան, բառարանագիր

Հակոբոս Տաշյան

Բանասեր, լեզվաբան, հայագետ

Մամբրե Մատենճյան

Գրականագետ

Տրդատ Նշանյան

Դերասան, բեմադրիչ

Արտաշես Բաբայան

Դրամատուրգ, թատերագետ

Սերգեյ Աղաբաբով

Կոմպոզիտոր

Գագիկ Վարդանյան

Գեղանկարիչ

Արման Միրիջանյան

Դերասան, ռեժիսոր

Վարդան Գաբոյան

Կիթառահար

Սուրեն Առուստամյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Երաժշտագետ

3 հուլիս, 1959 - 7 հունվար, 2020

Ծնվել է Երևանում: Եղել է կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին: 1977-82թթ ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում, 1982-86թթ` ԽՍՀՄ մշակույթի նախարարության արվեստի գիտահետազոտական ինստիտուտում: 1982-94թթ դասավանդել է տեսական առարկաներ Երևանի կոնսերվատորիայում: 1983-85թթ աշխատել է Հայաստանի կոմպոզիտորների միությունում` որպես ավագ խորհրդատու: 1985-88թթ եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենը, 1989-93թթ` Հայհամերգին կից «Դերասան» համերգների կազմակերպչական կոպերատիվի տնօրենը: 1995-2000թթ աշխատել է Բուենոս-Այրեսի Հայ կենտրոնի թատերախմբում` որպես երաժշտական ձևավորող: 2003-10թթ դասավանդել է Կուենկայի (Էկվադոր) համալսարանի արվեստի ֆակուլտետում, 2004-08թթ եղել է համալսարանի երաժշտական բաժնի տնօրենը, 2008-10թթ` երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրենը, 2009-10թթ` Էկվադորի Կիտո քաղաքի կաթոլիկ համալսարանի երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրենը: 2011թ-ից եղել է Երևանի կոնսերվատորիայում պատմության և տեսության ամբիոնի դասախոս է և պրոռեկտոր: Հեղինակել է ավելի քան 150 գիտական և հրապարակախոսական հոդվածներ, որոնք հրատարակվել են գիտական ժողովածուներում, ամսագրերում և թերթերում` Երևանում, Մոսկվայում, Բունեոս-Այրեսում, Կուենկայում, Կիտոյում (հայերեն, ռուսերեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով): Հեղինակել է նաև ավելի քան 30 ռադիո և հեռուստահաղորդումներ: Հրատարակվել են նրա «Ավետ Տերտերյան» (1989թ., ռուսերեն), «Երաժշտական դրամատուրգիա» (2007թ., ռուսերեն), «Ավետ Տերտերյան. Երկխոսություններ» (2011թ., ռուսերեն), «Խիստ ոճի կոնտրապունկտ» (2012թ., իսպաներեն), «Կոնտրապունկտ. Ֆուգա» (2012թ., իսպաներեն) աշխատությունները: Տարբեր տարիների եղել է Հայաստանի մշակույթի նախարարության գնահատման հանձնաժողովի անդամ, Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի երաժշտական հաղորդումների գեղարվեստական խորհրդի անդամ: Անդամակցել է Հայպետֆիլհարմոնիայի գեղարվեստական խորհրդին, պետական հանձնախմբերին և հասարակական կազմակերպություններին: Եղել է արվեստագիտության թեկնածու, կրթական ծրագրերի հեղինակ, Հայաստանում և Էկվադորում արվեստի և երաժշտական փառատոների կազմակերպիչ, Տեմպուս միջազգային ծրագրի փորձագետ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Մահացել է Էկվադորում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար