Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԱՎԵՏԻՍ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1966թ. նոյեմբերի 21-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի թավջութակի դասարանը, ապա` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը` Էդգար Հովհաննիսյանի դասարանը: 1985թ. Չեխոսլովակիայում արժանացել է «Երիտասարդ Կոմպոզիտորներ» մրցույթի գլխավոր մրցանակին` իր հեղինակած «Հայաստանի երեխաների հիմնը» երգի համար: Այս ժամանակահատվածում հրավիրվել է «Մետրո» թատրոն` որպես երաժշտական ղեկավար, որտեղ ստեղծել է մի քանի երաժշտական ներկայացում` «Տերն ու ծառան», «Կախարդված արքայազնը» և այլն: 1988թ. հրավիրվել է Մոսկվա` աշխատելու ռուս ռեժիսոր Վիշնեվսկու հետ` ստեղծելով «Տեր փրկյա նրանց» դոկումենտալ ֆիլմի երաժշտությունը` նվիրված 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: 1989թ. աշխատել է Երևանի Արվեստի կենտրոնում, որտեղ հիմնադրել է «Երիտասարդ տաղանդների կամերային նվագախումբն» ու «Մանկական ջազային երգչախումբը»: Խմբերը մասնակցել են բազմաթիվ երաժշտական փառատոների Խորհրդային Միությունում` ստանալով մի քանի մրցանակներ: 1990թ. առաջինն են ճանաչվել Գլինկայի անվան մրցույթում, որը տեղի է ունեցել Ուկրաինայի Լիպեցկ քաղաքում: 1991թ. մանկական ջազային նվագախումբը Թբիլիսիում շահել է գլխավոր մրցանակ` որպես «Կովկասի լավագույն մանկական երգչախումբ»: 1993-2000թթ աշխատել է Երևանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբում` որպես համերգահյուրախաղային բաժնի տնօրեն: Այս ժամանակահատվածում ստեղծել է բազմաթիվ երաժշտական կտավներ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար: Գրել է «Պոեմ» ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար, «Ռապսոդիա» դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, «Ճանապարհ դեպի լեռը» սիմֆոնիկ նվագախմբի համար, «Մայրամուտ» դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, «Կարոտ» շեփորի և սիմֆոնիկ նվագախմբի համար, «Փորձության ճանապարհ» սոպրանոյի, տենորի, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար, «Իմ մայր» սոպրանոյի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, «Ելիր, ով հայ» սոպրանոյի, տենորի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար և այլ ստեղծագործություններ: 1998թ. արժանացել է «Այո» ամենամյա երգի մրցանակաբաշխության երկրորդ մրցանակին` «Իմ մայր» երգի համար, 2000թ.` «Սայաթ Նովա» համահայկական ամենամյա երգի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին` «Ելի՛ր, ով հայ» բալլադի համար, 2008թ.` Սաքսոֆոնահարների հանրապետական մրցույթի երրորդ մրցանակին` «Աշնանային մտորումներ» պիեսի համար: 2011թ. նրա ստեղծագորղությունները կատարվել են ԱՄՆ Օքլանդ Իսթ Բեյ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կողմից, աշխարհահռչակ Փարամաունթ թատրոնի դահլիճում: Հեղինակել է երկու օրհներգ` Շուշի (2012թ.) և Արտաշատ (2012թ.) քաղաքներիի հիմները: 2012թ-ից հանդիսանում է «Գալա Արտ» ցուցասրահի հիմնադիր տնօրենը: 2014թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության փոխնախագահն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար