
Անդրեաս Տեր-Մարուքյան
Քանդակագործ

Տիգրան Պոլատ
Գեղանկարիչ

Հովհաննես Զարիֆյան
Դերասան

Ցոլակ Խանզադյան
Գրականագետ, թարգմանիչ

Արիստակես Վարդանյան
Լեզվաբան, բանասեր

Արմիս
Գեղանկարիչ

Գևորգ Սանամյան
Կինոօպերատոր

Աթանես Սենալ
Բանաստեղծ

Ներսես Կագրամանով
Թատերագետ, լրագրող

Լևոն Տոնականյան
Գեղանկարիչ

Արտաշես Մաթևոսյան
Հայագետ, պատմաբան, ձեռագրագետ

Գառնիկ Ադդարյան
Բանաստեղծ, հրապարակախոս

Հրաչ Ավանեսյան
Գեղանկարիչ

Կարեն Գասպարյան
Գեղանկարիչ

Գոհար Հովհաննիսյան
Երգչուհի
ՍՏԵՓԱՆ ԿԵՎՈՐԿՈՎ

19 մարտ, 1903 - 15 օգոստոս, 1991
Ծնվել է Մոսկվայում: 1930թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումի դերասանական ֆակուլտետը: 1933-36թթ «Մոսֆիլմ» և «Ադրբկինո» ստուդիաներում աշխատել է Ն.Շենգելայայի և Ա.Դովժենկոյի հետ: 1936թ-ից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1949-51թթ` տնօրենը: Նկարահանած կինոնկարներից են` «Լեռնային արշավ» (1939թ.), «Ճանապարհ» (1961թ.): Էրազմ Քարամյանի հետ բեմադրել է «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Պայթյուն Կեսոնակազմ գմբեթ կեսգիշերից հետո» (1968թ.) ժապավենները: Հեղափոխական Կամոյի կյանքին և գործունեությանն են նվիրված նրանց «Անձամբ ճանաչում եմ» (1958թ.), «Արտակարգ հանձնարարություն» (1965թ.) կինոնկարները, որոնց համար 1967թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Գրիգոր Մելիք-Ավագյանի հետ նկարահանել է «Կամոյի վերջին սխրագործությունը» (1973թ.) ֆիլմը: 1958-62թթ եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը, 1962-67թթ` վարչության առաջին քարտուղարը: Պարգևատրվել է մի շարք շքանշաններով: 1955թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1963թ.` Հայաստանի, 1970թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: