Կարապետ Գրիգորյանց

Գեղանկարիչ, գրող

Վահրամ Ալազան

Բանաստեղծ, արձակագիր

Ջոն Կիրակոսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Ղևոնդյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Լևոն Վարդանյան

Քանդակագործ

Արև Պետրոսյան

Գեղանկարչուհի

Ալինա Մարտիրոսյան

Դերասանուհի

Յաննա Գաբրիելյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ԱՐԵՎ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1972թ. մայիսի 6-ին, Երևանում: Քանդակագործ Բենիկ Պետրոսյանի և ջութակահար, մշակութային գործիչ Ալիսա Ադամյանի դուստրն է, քանդակագործ Արեգ Պետրոսյանի քույրը: 1987-91թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1991-98թթ` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերամիկայի, գեղանկարի բաժիններում: Ուսանել է նաև կոմպյուտերային գրաֆիկա, մենեջմենտ և կառավարում, գեղարվեստական լուսանկարչություն: 1997թ-ից «Բենիկ Պետրոսյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրենն է: 1995-2005թթ ձևավորել է հեռուստատեսային հաղորդումներ և լրատվական ծրագրեր տարբեր հեռուստաընկերություններում` Հայաստանի Հանրային, Հայկական Երկրորդ, «Կայմ», «Երկիր Մեդիա», «Շարմ», «Շանթ», «Շողակաթ», «Ինտերնյուզ», «Ա1+», «Ար», «Պարադիզ» գործակալություն: Ձևավորել է ՀՀ կառավարության, ՀՀ արդարադատության նախարարության լրատվական տաղավարները, «Սիթի FM»  ռադիոկայանը: 2000-09թթ ձևավորել է գովազդային հոլովակներ, եղել է Ռուբեն Քոչարի «Արահետ» գեղարվեստական ֆիլմի նկարիչը, «Նոր տարի» հեռուստաֆիլմերի նկարիչ-ձևավորողը, կատարել է համերգների բեմականացումների և տարբեր միջոցառումների բեմերի, տասնյակ գրքերի ձևավորումներ, աշխատել է մի շարք հայտնի կազմակերպությունների հետ` որպես ձևավորող և դիզայներ: Կատարել է նաև բազմաթիվ առանձնատների, համալիրների, ռեստորանների, հանգստյան գոտիների, բնակարանների ներքին և արտաքին ձևավորումներ: Մասնակցել է բազմաթիվ բարեգործական ցուցահանդեսների, ակցիաների, աճուրդների անապահով երեխաներին և ծերերին օգնելու նպատակով: Համագործակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի, Հայաստանի երիտասարդ կանանց միության, «Օրրան» բարեգործական կազմակերպության, «Հայաստանի երեխաներ» հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ: 1999թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Հանդես է եկել բազմաթիվ ցուցահանդեսներով Հայաստանում և արտերկրում` Իսպանիա, Վրաստան, ԱՄՆ, Չինաստան, Տաջիկստան, Լիբանան, Ռուսաստան, Բելոռուս և այլուր: 2011թ. ԱՄՆ կառավարության կողմից հրավիրվել է մասնակցելու «Միջազգային այցելու» ծրագրին, ուր ուսումնասիրել է արվեստի կառավարման հմտությունները մի քանի նահանգներում: 2013թ. «Մայր Հայաստան» ստեղծագործությամբ ընդգրկվել է «Woman in Art» համաշխարհային արվեստի գրքում: Նույն թվականին Ստրասբուրգի Եվրոպայի Խորհրդի շենքում տեղադրվել է նրա մեծածավալ ապակե պատկեր-սեղծագործությունը (24 մետր, 8 կտորից բաղկացած), ցուցադրությամբ է հանդես եկել ԵԽ նախարարների կոմիտեի նախասրահում, այնուհետ ՀՀ նախագահը ԵԽ-ի նախագահներին նվիրել է նկարչուհու «Համամարդկային գիտակցություն» եռանկարը` Սեր, Ազատություն, Գիտակցություն: 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար