Սանդալ

Արձակագիր

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան

Դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան

Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Պարույր Հայրիկյան

Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան

Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան

Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու

Երգչուհի

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1991թ. հունիսի 2-ին, Երևանում: 2008-12թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռադիոլրագրության ֆակուլտետում: 2004թ. աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի մանկապատանեկան խմբագրությունում, 2005-08թթ` «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում` որպես «Մենք ենք» ծրագրի լրագրող-հաղորդավար: 2005թ. Վրաստանում մասնակցել է «Ինտերնյուս» կազմակերպության լրագրողական դասընթացներին: 2008-09թթ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում աշխատել է որպես «Երկրի առավոտը» ծրագրի լրագրող, 2008-10թթ` «Նյու Մեգ» ամսագրի թղթակից: 2009-14թթ եղել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի օրագրի հեղինակը: 2007թ. լրագրողական դասընթացներ է անցել «Հարավային Կովկասը Եվրոպայի մի մաս» ծրագրի շրջանակներում: 2008-13թթ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում աշխատել է որպես «Հայլուր» լրատվական ծառայության լրագրող: 2008թ. Լիտվայում մասնակցել է «Մասսմեդիայի դերը երիտասարդության շրջանում» լրագրողական դասընթացին, 2009թ. Ավստրիայում` «Հարավային Կովկասը` Եվրոպայի մաս» ծրագրի շրջանակներում` լրագրության դասընթացների: 2009-12թթ եղել է «Մանկական Եվրատեսիլի» մամուլի քարտուղարը: 2010-12թթ համագործակցել է ֆրանսիական «Ֆրանս 24» հեռուստաընկերության հետ: 2010թ. մասնակցել է «CFI» կազմակեպության կազմակերպած լրագրողական դասընթացին, Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ: 2012թ. մասնակցել է «BBC»-ի «Մեդիան` շարժման մեջ» ծրագրին: 2013թ. կոնֆլիկտոլոգիայի դասընթացներ է անցել Բարսելոնայում: 2014թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերության հատուկ հեռուստանախագծերի բաժնի ավագ խմբագիրն է և «Բարդ երկուշաբթի» հաղորդման հեղինակն ու վարողը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար